Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում ոչ մի հաջողակ տղամարդ չի ցանկացել ընթրել Աննա Հակոբյանի հետ

09/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռևս Հայաստանի ոչ մի հաջողակ տղամարդ չի ցանկացել ընթրել Աննա Հակոբյանի հետ և փաստացի մերժել են վարչապետի տիկնոջ հրապարակային հրավերը։ ԼՈւՐԵՐ․com-ին կառավարության աղբյուրն է հայտնում։

Համենայն դեպս, հոկտեմբերի 5-ին արված հրավերից հետո չկա ոչ մի արձագանք կամ հայտ, ուրեմն գործարարներին չի գայթակղել թեկուզ կառավարության հետ մերձենալու, երաշխավորված բիզնես համագործացույուն հեռանկարը, ինչի նախադեպերը կան գործարարներ Արման Սահակյանի և Սամվել Ալեքսանյանի օրինակով։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ Վարչապետի տիկինը հարկադրված է եղել հոկտեմբերի 31-ին նախատեսված ընթրիքի համար փոխել իր մարտավարությունը․ հենց այսօր գործարարներից մեկի օգնությամբ կազմվել է գործարար հայ տղամարդկանց ցուցակ, որոնց վարչական լծակով «բերման կենթարկեն» վարչապետի տիկնոջ հետ ընթրիքին՝ պարտադիր-կամավոր մասնակցության սկզբունքով։

Այսօր Աննա Հակոբյանի գրասենյակում կազմվել են ըստ անվանացանկի 100 հրավիրատոմսեր՝ Աննա Հակոբյանի անունից։

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկությունն ամբողջովին հաստատեց այսօր Աննա Հակոբյանի ղեկվարած գրասենյակից մեր զանգին պատասխանած աշխատակից Աննա Խալաթյանը։

Գրասենյաի ծրագրերի համակարգող Անահիտ Խալաթյանը չցանկացավ ասել՝ թե ում կողմից և ինչ սկզբունքով են ընտրվել 100 գործարարները և ինչու հենց գործարարներ, ինչու նրանց մեջ չկան պարեկներ, ռեժիսորներ, արտիստներ կամ ուսուցիչներ, ինչու են ընտրվել միայն հենց գործարարները։

Մեր այն հարցին՝ արդյո՞ք ընթրիքին մասնակցելու հայտեր չեն եղել, պատասխանեց․«Ոչ, մինչ այս պահը դեռ ոչ մեկ չի դիմել, չգիտեմ․․ չեմ կարող պատասխանել, հիմա մենք զբաղված ենք հրավիրատոմսերով»։

Միայն գործարարների եք հրավիրում, այո՞, մեր հարցին պատասխանեց վարչապետի տիկնոջ աշխատակցուհին․

«Այո՛, հենց հիմա այդ հարցերով ենք զբաղվում, 100 պլյուս անձի են ուղարկելու դրանք, հույս ունենք, որ գոնե 50-ը կգան և կմասնակցեն ընթրիքին»։

Ով է հոգացել Երևանի թանկարժեք ռեստորաններից մեկը համարվող «Լիվինգսթոն» ռեստորանի ընթրիքի հաշիվը՝ պատասխանեց, որ այդ հաշիվը կփակի Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը՝ հանգանակությունների հաշվին։

Փորձեցինք ճշտել՝ արդյոք իրավունք կա հանգանակություններով Փաշինյանի տիկնոջ հրավիրած ընթրիքի հաշիվ փակել և որն է քաղաքական ենթատեքստն այս ընթրիքի, սակայն տիկինը խուսափեց պատասխանել՝ ընգծելով, որ մամուլի հետ աշատանքները համակարվում են գրավոր հարցումների միջոցով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում

Հաջորդ գրառումը

Հանրաքվեով Բաքվի ուզած «այո»-ն  չեն կարող ապահովել, ստիպված դիմում են «սահմանադրական» դավաճանությունների

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է մեկից ավելի երաշխավորներ ունենա. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Հանրաքվեով Բաքվի ուզած «այո»-ն  չեն կարող ապահովել, ստիպված դիմում են «սահմանադրական» դավաճանությունների

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական