Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
՛՛Մենք գործարկել ենք մեր նոր և բարելավված կայքը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի նոր տեսքն ու կառուցվածքը կդյուրացնի անհրաժեշտ տեղեկատվության (վիզաների, առաջիկա միջոցառումների, դեսպանատան նորությունների մասին) որոնման գործընթացը։
Այցելեք՝ https://am.usembassy.gov/hy, – ասված է հաղորդագրության մեջ: