Նախօրեին Հայաստան վերադարձած հինգ գերիներն այսօր՝ սեպտեմբերի 9–ին, հարցաքննվում են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որից հետո պետք է նրանց կարգավիճակը հստակեցվի։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 8–ին հայկական կողմին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։ Ըստ ՔԿ մամուլի քարտուղարի՝ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Խծաբերդում, իսկ մյուսը՝ 2021-ի նոյեմբերի 16-ին, ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության հետեւանքով։