ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ առեւտրականի միջեւ քաշքշուկի գործով նախօրեին ձերբակալված անձն ազատ է արձակվել. հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը պատմել է, որ մարտի 3-ին կնոջ հետ Երեւանի Տիգրանյան փողոցում առևտուր անելիս տեսել է, որ առևտրականները փողոցի երթևեկելի հատվածը փակել են, հորդորել է բացել, որից հետո վիճաբանություն է առաջացել, այն վերածվել է քաշքշոցի։
Հովիկ Աղազարյանը դիմել է ոստիկանությանը․ կարտոֆիկ վաճառողը ձերբակալվել է։