Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ճանապարհը ստեղծված իրավիճակի լավագույն ինդիկատորն է դարձել. Տիգրան Աբրահամյան

26/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ավտոճանապարհը հետպատերազմյան փուլում ստեղծված իրավիճակի լավագույն ինդիկատորն է դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:«Խոսքս դեռ չի վերաբերվում այդ ճանապարհի շուրջ քննարկումներին, Ադրբեջանի առաջ քաշվող պայմաններին կամ դրա վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներին։

Հետպատերազմյան փուլի ամենաշատ միջադեպերը արցախցիների և ադրբեջանցիների միջև հենց այս ճանապարհի տարբեր հատվածներում է գրանցվել։Ի սկզբանե պարզ չէր, թե ինչո՞ւ հայկական կողմը թույլատրեց ադրբեջանական ռազմական, քաղաքացիական նշանակության շարասյունների անցուդարձն այդ հատվածով և ինչո՞ւ է թույլատրում նույնիսկ այն պարագայում, երբ ադրբեջանցիներն իրենց ծայրաստիճան լկտի են պահում այդ ճանապարհով անցնելիս։

Ու սա այն պարագայում, որ որևէ փաստաթղթում ամրագրված չէ ադրբեջանցիների շարժն այս տեղամասով։

Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը նույնիսկ համատեղ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները չի կատարում, իսկ մենք անում ենք ավելին, որը դուրս է ամեն տեսակի տրամաբանությունից։

Վերջին միջադեպն այդ ճանապարհին երեկ է գրանցվել. ադրբեջանական ռազմական նշանակության մեքենաների միջից քարեր են շպրտել հայկական քաղաքացիական ավտոմեքենաների վրա։

Հայաստանի ու Արցախի որևէ կառույց ոչ միայն պատշաճ չի արձագանքել ադրբեջանական սադրանքների շարքին, որի նպատակը վախի մթնոլորտի ստեղծումն ու քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելն է, այլ տեղի ունեցածին որևէ քայլ չի հետևել։

Օրինակ՝ այդ ճանապարհով ադրբեջանական շարժի սահմանափակում, թեկուզ, ժամանակավորապես։

Այս ճանապարհի շուրջ տեղի ունեցող միջադեպերի անարձագանք մնալը ցուցիչ է՝ հասկանալու Հայաստանի և Արցախի իշխանությունների՝ անտարբերության, հարմարվողականության, նոր զիջումների պատրաստակամ լինելուն։

Եղած բնակավայրերի անվտանգությունը չեք ապահովում, բայց ամեն օր մեծ-մեծ խոսում եք նոր ծրագրերից, կյանքը բնականոն հուն վերադարձնելուց, ինչն ավելի շատ օդ կրակելու է նման»,- գրել է Աբրահամյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրվա կարևոր լուրերը՝ ստորև

Հաջորդ գրառումը

Կրեմլը անհեթեթություն է համարում պատժամիջոցները Նավալնիի նոր առողջական բողոքների հետ կապված

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Նորություններ

Որպեսզի Եպիսկոպոսաց ժողովն ամեն գնով տապալվի

01/02/2026
Նորություններ

Արման, հիշո՞ւմ ես, թե ինչ պատահեց 2017 թվականի օգոստոսի 1-ի գիշերը՝ Մոսկվայում. Միկա Բադալյան

01/02/2026
Հաջորդ գրառումը

Կրեմլը անհեթեթություն է համարում պատժամիջոցները Նավալնիի նոր առողջական բողոքների հետ կապված

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական