Սեպտեմբերի 29-ի Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից 42-ը չզեկուցվող է, մեկն էլ՝ գաղտնի: Գործադիրն իր որոշումներով կսահմանի պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները, կավելացնի Արդարադատության նախարարության հաստիքների քանակը, վերաբաշխում կանի բյուջեում: