ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, ք. Կապան) արտադրական գործունեության կասեցումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:
Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասում վերացրել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: