Իսրայելցի մասնագետները տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացներ կանցկացնեն Ադրբեջանի Հանրապետության մարտիկների համար:
Ըստ «ԱզերԹաջ»-ի՝ այս հարցը քննարկվել է իսրայելա-ադրբեջանական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության՝ Ադրբեջանի նախագահի ենթակայության տակ գտնվող՝ քաղաքացիների սպասարկման և սոցիալական նորարարությունների պետական ծառայության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
«Այս հանդիպմանը ներկայացնելով տեղեկատվություն «Easy Service» կազմակերպության մասին՝ ընդգծվել են առաջարկություններ պրակտիկա անցնելու և աշխատաշուկայում ղարաբաղյան պատերազմի վետերանների մրցունակությունը բարձրացնելու վերաբերյալ»,– նշվում է հաղորդագրության մեջ։