««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը տևական ժամանակ քննարկել է, թե ինչ կարող է լինել հունիսի 21-ին` արտահերթ խորհրդական ընտրություններից հետո, ու եկել է այն եզրակացության, որ պետք է պատրաստվել հուժկու հանրահավաքների:
Իշխանական թևի մի հատվածի կարծիքով՝ բանը չի հասնելու հանրահավաքների, քանի որ իրենք շատ բարձ տոկոս են հավաքելու, ու խնդիր չի լինելու թիմակիցներին փողոց դուրս հանել: Փաշինյանի հիմնական նպատակն է, որ հայրենի ընդդիմությունը կրկին Հանրապետության հրապարակում ցույցեր չիրականացնի, ինչի համար «իրենով է արել» հրապարակը:
Նշենք, որ հունիսի 21-24-ը ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ է հրավիրել, բայց որևէ մեկը չի բացատրել, թե ինչ նպատակով են այդ հավաքներն իրականացվելու: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ իշխանությունը վստահ է, թե ինքը մեծ հաղթանակ է ունենալու, որը չեն հանդուրժելու ընդդիմության ներկայացուցիչները, ինչի համար դեռևս թեժ օրեր են սպասվում:
Ըստ իշխանության թևի ներկայացուցիչների՝ արդեն իրավապահ համակարգում հրահանգված է արթուն լինել, որպեսզի կարողանան հետընտրական պրոցեսներին դիմակայել: Հավելենք, որ իշխանության ներսում շատ հակասական տրամադրություններ են, քանի որ այս ընթացքում աճում է նաև ընդդիմության վարկանիշը, որից իշխանությունները շատ վախենում են»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։