Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես Նիկոլը սպանեց ներկա և ստորացնում է ապագա սերնդին

22/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլը,չբավարարվելովներկասերնդիսպանությամբ, անցելէհաջորդսերունդներիստորացմանը։ Նրա բազմաթիվ քայլեր, գործողություններ և, առավել ևս, հայտարարություններ, ՀՀ-ի, Արցախի ու հայ ազգի ներկան դժոխքի վերածելուց զատ, միտված են ապագային:

«Հայաստանը զորքերը դուրս է բերում Արցախից» (իմա՝ ՀՀ-ն տասնամյակներով օկուպացրել է Ադրբեջանի տարածքները), «Շուշին մինչ 1992 թ. եղել է ադրբեջանական քաղաք», ՀՀ-Ադրբեջան նոր սահմանային ամրությունները ամերիկյան GPS համակարգի միջոցով ստեղծելը, սահմանային ռազմավարական բոլոր դիրքերն ու օբյեկտները հենց այնպես թշնամուն զիջելը, ՌԴ-ի և Ալիևի կազմած ցանկացած օրակարգի տակ առանց այլևայլության և դիմացը ոչինչ չստանալով ստորագրելը, Արցախ այլևս զորք չտանելու միտումները և բազմաթիվ այլ արտահայտություններ, մտքեր ու գործողություններ թշնամու կողմից կա՛մ առայժմ օգտագործվել են չնչին տոկոսով, կա՛մ դեռևս չեն օգտագործվել:

Թշնամին, լավագույնս հաշվարկելով Փաշինյանի նպաստավոր գոյության ու ազգադավ գործունեության ժամանակաշրջանը երկարացնելու օգտակար գործողության գործակիցը, դեռևս խորամանկորեն չի օգտագործում ՀՀ ղեկավարի կողմից իրեն նվիրաբերված հնարավորությունները: Թշնամին դեռ ամբարում է դրանք: Ադրբեջանը դեռ սպասում է, քանի որ իր հաղթաթղթերի օրավուր ավելացման համար գոնե այս փուլում ոչինչ չի ծախսում (եթե, իհարկե, հավատանք, որ Նիկոլը սովորական ազգադավ է, այլ ոչ՝ թշնամու կողմից կաշառված ստահակ):

Թշնամին և՛ Արցախի դեմ, և՛ ՀՀ-ի դեմ առայժմ գրեթե ոչինչ չի ձեռնարկում: Այսինքն՝ այն, ինչ կարող է իրագործել Նիկոլի կողմից նվիրված խաղաթղթերով, դեռևս չի անում: Ալիևի ընթացիկ և ցուցադրական հոխորտանքները կամ գերիներին պատանդ պահելը Ադրբեջանի՝ Նիկոլի կողմից նվիրաբերվող իրական հնարավորությունների ու նախագծվող գործողությունների այսբերգի երևացող մասն են միայն: Դրա դավադիր, մահաբեր և չերևացող մասը  հայ հասարակությանը դեռ ի ցույց չի դրվում:

Եվ դա շատ բնական է. ինչո՞ւ պետք է այժմ ցույց տալ: Ադրբեջանը ոչ միայն առայժմ չի օգտագործում, այլև ինչ-որ տեղ թաքցնում է իր ամբարվող հնարավորությունները, այն լծակները, որոնք ամեն օր ստանում է, քանի որ՝ 

– չի ցանկանում կրճատել Ադրբեջանին ամեն օր թանկ նվերներ մատուցող Նիկոլ-վարչապետի պաշտոնավարման շրջանը՝ ակնկալելով ապագայում իր համար հույժ կարևորություն ներկայացնող, այն է՝ «հեռանկարային» նորանոր հայտարարություններ, քայլեր կամ գործողություններ,

– թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական ու ռազմական իմաստով ամրանում է ինչպես Արցախի՝ իր նվաճած (կամ Փաշինյանի կողմից վաճառված) շրջաններում, այնպես էլ ՀՀ-ի արևելյան սահմաններին հարող հատվածներում (Վարդենիսի, Ջերմուկի հատվածներում, Սյունիքի մարզի ողջ երկայնքով, վերահսկում է Կապանն ու քաղաքի օդանավակայանը, Գորիս-Կապան ավտոմայրուղին և այլն),

– չնչին ուժ վատնելով կամ պարզապես դատարկ շանտաժների դիմաց պարբերաբար ստանում է ռազմավարական նշանակության նոր տարածքներ կամ օբյեկտներ՝ ինչպես Արցախից, այնպես էլ՝ ՀՀ-ից՝ բնականաբար, ստանալով նաև այնտեղ ամրանալու հնարավորություններ,

– Արցախի գրաված շրջաններում սեփական ջախջախված կամ հոգնատանջ զորքերի փոխարեն տեղակայում է թուրքական հզոր սպառազինությամբ և պատրաստված մարդուժով հագեցած զորախմբեր, մարտական տեխնիկա, ՀՕՊ համակարգեր, այլևայլ գերհզոր զինատեսակներ, ինչի շնորհիվ մեծապես դժվարանալու է այդ տարածքների վերստին ազատագրումը, Արցախի ու ՀՀ անվտանգության ապահովումը,

– գրավված ծայր հարավային շրջաններում, Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ, կառուցում է նոր հաղորդակցուղիներ (ավտոմայրուղի, երկաթուղի ևն), Ֆիզուլու շրջանում՝ օդանավակայան, Ֆիզուլի-Շուշի մայրուղին, որոնցով իսպառ շրջափակում է ՀՀ-ն, իսկ Արցախի հայաբնակ հատվածին՝ զրկում գործոն լինելու հնարավորությունից:

Փաշինյանիհայտարարություններիևգործողություններիծանրագույնհետևանքներըկրելուէհայազգիգալիքսերունդը: ՈրպեսՀՀվարչապետի՝նրագլորածքարերըհետգլորելուհամարգալիքսերունդնանցնելուէերկարատևտառապանքներիմիջով: Որոշկործանարարգործընթացներկարողենանգամանշրջելիկամանշտկելիհետևանքներունենալ՝սպառնալովհայոցքաղաքակրթականներկայությաննայստարածաշրջանում:

Տարիներ, նույնիսկ տասնամյակներ ու դար անց հայ ազգի ներկայացուցիչների երեսին թուրքերը շպրտելու են Նիկոլ-դավաճան-տգետի հայտարարությունները՝ ասելով, որ՝ ձեր ժողովրդի 70 % քվեով իշխանություն ստանձնած ղեկավարը խոստովանել է, որ հողերը օկուպացված էին, Շուշին՝ ադրբեջանական, իսկ Ալիեւը կիրթ ու կառուցողական նախագահ էր։ Նրանք ապագա սերունդների դեմքին շպրտելու են, որ, ըստ Նիկոլի, անկախ Հայաստանի ղեկավարները հանցագործներ էին, իսկ Ալիեւի ընտանիքը՝ արդարության մարտիկ։

Նիկոլն այսօր անում է վկայություններ, որոնք շատ ծանր ու շատ թանկ են նստելու ապագա սերունդների վրա։

Եվ եթե չկորցնենք հայրենիքը, իսկ մեր զավակներն ու թոռները փորձեն վերականգնել մեր ազգային իրավունքները, ապա առաջին հարցը, որն առաջանալու է նրանց մոտ, լինելու է հետևյալը. «Լավ, ասենք՝ Նիկոլը տգետ էր ու դավաճան, բա այդ ամենը հանդուրժող ժողովուրդն ի՞նչ էր մտածում»։

Նիկոլը հինը վարկաբեկեց, ներկան սպանեց, այժմ էլ կործանում է ապագան ու ստորացնում գալիք սերնդին…

Վահե Սարգսյան

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի դեմ աշխատող քարոզչության մասին․ 7or.am

Հաջորդ գրառումը

Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել Իսրայելի հարձակումը Համայի տարածքում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Նորություններ

Բերման են ենթարկվել գործընկերներս. Գոհար Մելոյան

16/04/2026
Նորություններ

Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ. Տաթիկ Հայրապետյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել Իսրայելի հարձակումը Համայի տարածքում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական