Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես դատախազը տապալեց գերիների հարցի լուծումը և վերադարձավ ձեռնունայն․ «Ժողովուրդ»

15/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Այնուհետև ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:

Ապա մեծ շուքով հայտարարվեց, թե ՌԴ ու ՀՀ դատախազները ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, մի փաստաթուղթ, որը ստորագրվում է միշտ ՌԴ-ի կողմից ԱՊՀ անդամ բոլոր երկրների դատախազությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է դատախազների եռակողմ հանդիպմանը, ապա, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ:

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ դատախազը միայն լսողի դերում է եղել։ ՀՀ գլխավոր դատախազը երբ բարձրացրել է մեր ռազմագերիների հարցը՝ հետաքրքրվելով, թե ինչու են նրանց ահաբեկիչներ ճանաչել, ադրբեջանի դատախազը ասել է, թե նրանք իրենց մոտ հայտնվել են պատերազմի ավարտից հետո պայմանավորվածության խախտման արդյունքում, դրա համար էլ ռազմական հանցագործներ են և չեն վերադարձվելու: Խոսվել է նաև այլ «ռազմական հանցագործների» մասին՝ Արայիկ Հարությունյան, Ջալալ Հարությունյան, Սեյրան Օհանյան և այլք, որոնց նկատմամբ Ադրբեջանը արդեն միջազգային հետախուզում է հայտարարել, իսկ Հայաստանի դատախազությունը միայն ադրբեջանցի մի ֆուտբոլային մեկնաբանի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարել:

Սակայն այս հարցով էլ հնարավոր չի եղել ՀՀ և Ադրբեջանի դատախազների միջև ընդհանուր հայտարարի գալ: Ասել է թե՝ Արթուր Դավթյանը չի կարողացել ռազմագերիների և հայ նախկին ու ներկա զինվորականների հարցը լուծել՝ գոնե հետախուզումը հանելու մասով:

Իսկ ինչո՞ւ 90-ականների և 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայ մի շարք ռազմական գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարել նույն Ադրբեջանը։ Պարզվում է, որ այդ տարիներին ՀՀ-ից ՌԴ-ի միջոցով մեսիջ է ուղարկվել Ադրբեջանին, զգուշացրել են, որ եթե նման քայլ անեն, նույն պատասխանը կստանան Հայաստանից. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինտերպոլով կհետախուզվի և տեղաշարժի խնդիր կունենա: Այդպիսով, թեման փակվել է: Սակայն Հայաստանը՝ ի դեմս դատախազ Դավթյանի, չի կարողացել այնպիսի իրավական հավասարակշռություն ստեղծել, որ բարձրացված հարցերից գոնե մեկի ուղղությամբ լուծման աշխատանքներ ընթանան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և հարակից բնակավայրերում, նաև Ասկերանի Այգեստան համայնքում

Հաջորդ գրառումը

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Նորություններ

Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական