Փաստաբան Նորիկ Նորիկյանը գրում է.
Տիգրան ջան, սիրուն չի․․․Ականջդ կանչի, Սե՛րժ․․․———- Հաստատվեց մի քանի օր առաջ հրապարակված իմ այն կարծիքը, որ տրասնպորտի սակագինը հաստատվել է առանց որևէ տնտեսագիտական հաշվարկի և մասնագիտական հիմնավորման։
Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տրանսպորտի սակագինը սահմանվում է 150 դրամ՝ մեկ ուղևորության համար՝ անսահմանափակ փաթեթների երկարացման հնարավորությամբ։ Եթե այդպիսի հնարավորություն կար, ինչու՞ էիք փորձում մեր ժողովրդի վզին փաթաթել 300 դրամը։Այսինքն, եթե հասարակության տարբեր շերտեր չընդվզեին, ակնհայտ է, որ Դուք չէիք վերանայելու Ձեր որոշումը։Երիցս համոզվում եմ, որ Դուք Ձեր տեղում չեք, իսկ մեր ժողովրդի համբերության բաժակը ծակ է․․․
Հ․Գ․
Պոպուլիզմը կործանել է ոչ միայն ժողովրդի հավատը, այլև ժամանակի ընթացքում սպանել դրա հեղինակներին, անկախ նրանից, թե ովքեր են նրանք: