Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է Ավանեսյանը ձգձգում Նարեկ Զեյնալյանի նշանակումը

13/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն ազատվեց պաշտոնից։ Հասկանալի է, որ Արման Հովակիմյանի ազատման որոշումը կայացվել է ոչ թե Առողջապահության նախարարությունում, այլ Կառավարությունում։

Օրեր առաջ Անահիտ Ավանեսյանը վստահությամբ հայտարարեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի թեկնածուն Նարեկ Զեյնալյանն է : Սակայն արդեն երկրորդ շաբաթն է սույն տիկինը տնօրեն չի նշանակում։

Ըստ Առողջապահության նախարարության մեր հավաստի աղբյուրների Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի նշանակած միակ տնօրենն է, որի հետ Ավանեսյանը դեռևս 2023 թվականին օրենսդրությամբ սահմանված առավելագույն՝ երեք տարի ժամկետով երկարացրել էր աշխատանքային պայմանագիրը։

Ու թեև վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Ավանեսյանը երկու խոշորագույն բժշկական կենտրոնների տնօրենների անսպասելի ազատումները համարում էր բնականոն գործընթաց և իբր նոր փուլի մեկնարկ, այնուամենայնիվ նախարարությունում վստահ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանի ազատումը, մեղմ ասած, Ավանեսյանի սրտով չի եղել։

Ըստ մեր աղբյուրների՝ այն պահից, երբ հայտնի է դարձել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Արման Հովակիմյանի փոխարեն պետք է Նարեկ Զեյնալյանը նշանակվի, նախարարը հապճեպ նոր հաստիքացուցակ է հաստատել:

Այնուհետև նախարարությունից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժ/պ -ից պահանջել են նախքան Զեյնալյանի նշանակումը՝ նոր հաստատված հաստիքացուցակով կենտրոնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել Արման Հովակիմյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին՝ գնումների համակարգող Երանուհի Սարգսյանին: Տնօրենի պաշտոնակատար Մանուկյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե կենտրոնի վաստակաշատ բժիշկները դեմ են այդ նշանակմանը։ Նա հայտարարել է նաև, որ ինքը ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար է և որևէ նշանակում չի կատարելու՝ պահելով իրեն արժանապատիվ մենեջերի և բժշկի նման։

Ուրբաթ առավոտյան նախարարը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ կրքերը հանդարտեցնելու, կենտրոնի անձնակազմին իբր «ենթարկեցնելու» և Երանուհի Սարգսյանին աշխատակազմի ղեկավար կարգելու նպատակով։

Ըստ տեղեկությունների անձնակազմն Ավանեսյանի պահանջները ընդունել է սվիններով, արտահայտվել են բոլորը և ուղիղ ցույց տվել, որ չեն պատրաստվում ենթարկվել:

Նախարարը վատ ընդունելության արժանանալուց հետո կենտրոնից հեռացել է նեղսրտած, անորաշ։

Հ.Գ.

Նարեկ Զեյնալյանի նշանակումը ձգձգվում է նախարարին և Արման Հովակիմյանին խիստ անհրաժեշտ հաստիքային փոփոխություններ իրականացնելու միջոցով հետագայում նորանշանակ տնօրենին մեկուսացնելու և վարչական լծակներից զրկելու նպատակով։

Նիկոլ Փաշինյան, առողջապահության ոլորտի ձեր ընտրած կառավարիչները ոչ թե «նույն դասարանում են մնացել», այլ չեն էլ ընդունվել որևէ դասարան:

ՀՀ առողջապահության նախարարություն ձեր մտքի թռիչքը մինչև «աշխատակազմի ղեկավար»-ն է, դուք այլ պաշտոնի անուն չգիտե՞ք։

Հարգանքներիս հավաստիքը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արժանապատիվ բժիշկներին:

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Ծաղիկ Վարդանյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի բրոնզե մեդալի համար գոտեմարտին

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռում կատարվել է Դռնբացեքի արարողություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռում կատարվել է Դռնբացեքի արարողություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական