Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է.
Ժաննա Անդրեասյանի ասօրվա մամուլի ասուլիսն ավելի շուտ հիշեցնում էր ոլորտում բյուջետային փողերով պատանդներ պահելու հաջող գործընթացի մասին: ԿԳՄՍ համակարգում գործող խայտառակ կոռուպցիոն երևույթների մասին ավանդաբար ոչ մի խոսք: Ժաննան գիտակցաբար չհիշատակեց, որ
• Շարունակաբար ոչնչացվել են գրադարաններ, արխիվներ, բնության հուշարձաններ, կրկին վանդալիզմի է ենթարկվել Հանրապետության Հրապարակի հուշարձան շենքերը: Բոլոր այս դեպքերով գրավոր ահազանգերն անպատասխան են մնացել:
• ԿԳՄՍ շարունակել է կոռուպցիոն խայտառակ հիմքերով խոտան դասագրքեր մատակարարել դպրոցներին` խեղաթյուրելով ազգային պատմությունը, մշակույթն ու հիշողությունը, խախտելով երեխաների` որակյալ կրթություն ստանալու իրավունքը:
• Համակարգում շարունակվում է հովանավորչությունը, քրեական գործեր են հարուցվել, սակայն դրանք առկախված են ու չեն մտնում դատաքննության փուլ: Պատճառը շատ պարզ է. գողություններ կատարելու մեջ կասկածվում են գործող իշխանության ներկայացուցիչներ: Եռաստիճան դատական համակարգին Ժաննայի հղումն ընդամենը անպատժելիության մեջ ինքնավստահ լինելու և հլու հնազանդ արդարադատության համակարգի մասին է խոսում:
• Ժաննա Անդրեասյանը մեղադրվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանից գողացված գրքերի հայտնաբերման համար ջանքեր չգործադրելու, այդ փաստը կոծկելու, ինչպես նաև փողերի լվացման միջոցով «Հայաստան» հիմնադրամում հանգրվանած գումարի անհայտացման կապակցությամբ բացատրություններ չտալու համար: Հիշեցնեմ, որ այս փաստերով իրավապահ մարմինները պաշտոնապես իրազեկված են: Սա, ի դեպ, կոչվում է հանցակցություն:
• Ժաննա Անդրեասյանի գիտությամբ շարունակվել է ուսուցիչների, մանկավարժների ու գիտնականների ահաբեկումները` խայտառակ դպրոցական դասագրքերի կապակցությամբ քննադատություն հնչեցնելու համար:
• 2025 թվականը հռչակվում է հայրենիքը «ոչ կուլտուրական» ձևերով դրսից ներդրված գործակալական ցանցից մաքրելու տարի: Հայոցից էլ կմաքրվեք, Հայաստանից էլ: Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել…