Թուրքիան թույլատրել է արտադրել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը. հայտնում է Yeni Safak թերթը՝ վկայակոչելով կորոնավիրուսի վերաբերյալ հանրապետության գիտական խորհրդի անդամ Աֆշին Էմրե Քայըմփազային:
«Թուրքիայում անցկացվել են տոքսիկոլոգիական հետազոտություններ (Sputnik V պատվաստանյութերի վերաբերյալ), և դրա արտադրության հարցում ընկերությունը թույլտվություն է ստացել: Թուրքիայում ռուսական պատվաստանյութի գինը կկազմի մոտ 10 դոլար»,- գրում է թերթը: