«Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արեւելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտականի, Կախակնի, նաև Սոթքի ուղղություններով, նաև Վայոց ձորի մարզում Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ կան և՛ նպատակային, և՛ եղանակային անբարենպաստ պայմաններում, մառախուղի պատճառով, նաեւ նրանց կողմից ձորերում անկանոն կրակահերթերի արձակում:
Ինչ վերաբերում է նպատակային խախտումներին, հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացմանը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատանքների իրականացում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը, շրջանները, բնագծերը, և դրանով նաեւ մենք ենք փորձում կանխարգելել հակառակորդի հետագա գործողությունները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվար Ասրյանը: