Ժամը 18:00-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ժամը 15․00-17․00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16․40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածքներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևաքնով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է»,- հայտնում են ՊՆ-ից։
ՀՀ ՊՆ հայտարարությունը ժամը 18:00-ին:
Posted by ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence on Wednesday, September 14, 2022