ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.«Եթե հիշում եք մի քանի ամիս առաջ հողատուի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարեց, թե իբր կառավարության շենքը մտնողներին պարզելու համար հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում, ու իմ լուսանկարն էին դրել։ Որ շատ չտանջվեն, մյուս օրը ներկայացա ԱԱԾ, պարզվեց ինձ առանձնապես չէին էլ փնտրում։ Հիմա՝ 2-րդ սերիան։ Էսօր Քննչական կոմիտե կանչված ընկերներիցս իմացա, որ ինձ էլ են «ծանուցում» ուղարկել, բայց չի հասել։ Անցյալ անգամվա նման՝ վաղը պատրաստվում եմ այցելել իրանց, ինձ փնտրելու նպատակով ծախսվելիք պետական միջոցները խնայելու համար։ Ինչ ասեմ, սրանք նույնիսկ կարգին քաղաքական հետապնդում չեն կարողանում կազմակերպել, չնայած որպես «բուքսիր» ներգրավել են ամենանախկիններից մեկին։ ԲԴԽ-ն զավթել փորձող, 90-ականների քրեական գործեր թխող, ընտրակեղծարարության «հիմնադիր հայր» գագո ջհանգիրյանին հաղորդեք, որ ոնց էն ժամանակ «ատամը չկտրեց», ընենց էլ 26 տարի հետո ատամը ոչ միայն չի կտրելու, այլև հիմա ՀՅԴ վրա իրա զառամյալ ատամներնա կոտրելու։ Հ.Գ. Սրանց իշխանության կողմից մեղադրվելը նորմալա, Դաշնակցական շատ ընկերներիս նկատմամբ մի քանի քրգործա հարուցված, հողատուները ունակ չեն նույնիսկ հասկանալ, որ մեր դեմ էդ չի աշխատում»։