Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին. Նիկոլ Փաշինյան․ Politik.am

14/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իշխանափոխությունից հետո, երկրի ղեկը իրենց ձեռքում պահող քաղաքական թիմը հաճախ է թիրախավորում, այն լրատվամիջոցներին, որոնք պաշտանական քարոզչամեքենայի մաս չեն կազմում կամ լոյալ չեն նոր իշխանություններին:

Նորերն իհարկե նախկինների նման չեն և չեն փորձում լրագրողների բերանը փակել ծեծելով, ահաբեկելով: Նոր իշխանությունը փորձում է օրենսդրական փոփոխությունների ձևով լռեցնել լրատվամիջոցներին, իսկ մինչ փոփոխությունները կյանքի կկոչվեն, փորձում են քարոզչական դաշտում դիսկոնֆորտ ստեղծել ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցների համար:

Վերջին ավելի քան մեկուկես տարում մենք ականատեսն ենք եղել լրատվամիջոցների դեմ կազմակերպված արշավների, որոնց միջոցով փորձում են թիրախավորել , խմբավորել լրատվամիջոցներին: Որպեսզի իշխանությունների սազի տակ չպարողներին առավել մեծ տհաճություն պատճառեն, նրանց անվանում ենք  ֆեյքնյուզ, էթիկա չունեցող լրատվամիջոց կամ որ իշխանությունների ամենասիրելի բոնորոշումն է լրատվական աղբանոց:

Փաշինյանի քաղաքական թիմում նախկին լրագրողները շատ են, ավելին, վարչապետն ինքն էլ նախկին լրագրող է: Ու եթե նրանք խոսում են լրագրողական էթիկայից կամ լրատվական աղբից, ապա վստահաբար պետք է լրագրողական անբասիր անցյալ ունեցած լինեն: Բայց իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում:

Տարիներ շարունակ Փաշինյանի ղեկավարած լրատվամիջոցները ամենակեղտոտ լրատվությունն են մատուցել հանրությանը: Փաշինյանի լրատվամիջոցների և անձամբ իր համար քաղաքական դիվիդենտ շահելու և իշխանություններին քննադատող ևս մեկ հոդված գրելու համար հարմար առիթ է եղել անգամ զինվորի ինքնասպանությունը:

Որպեսզի քննարկումը առարկայական լինի, բերենք կոնկրետ օրինակ: 1999 թ․ ապրլի  7-ին Նիկոլ Փաշինյանի խմբագրությամբ հրատարակվող «Օրագիր» օրաթերթը՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ հոդվածում, անդրադարձ է կատարում Արցախի բանակում տեղի ունեցած մի քանի ինքնասպանության դեպքի և զորամասերից Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված զինվորների դիակները համարում նախատոնական նվեր զինվորների մայրերին. «Վերջին օրերին ևս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները: Քելբաջարից

Սա բանակի նախընտրական նվերն էր երևի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ»,-գրում է հոդվածագիր Նիկոլ Փաշինյանը:

Սա Փաշինյանի և իր բազմաթիվ լրագրող թիմակցիների իրական նկարագիրն է: Ահա սա է իրենց պատկերացրած էթիկական լրագրությունը: Նրանց համար անգամ զինվորների մահը եղել է գործիք՝ իրենց նպատակների իրագործման ճանապարհին:

Փաշինյանն ու իր թիմը առնվազն բարոյական իրավունք չունենք քննադատել այսօրվա լրագրողներին, ովքեր ճիշտ է անսխալական չեն և ունեն բազմաթիվ թերություններ, բայց վստահաբար այնքան հատակում չեն, որ զինվորի մասը ներկայացնեն, որպես նվեր ծնողներին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուլացած իմունիտետով մարդիկ ամենավարակիչն են ըստ ամերիկացի գիտնականների

Հաջորդ գրառումը

Բացի Նիկոլից, բոլորը գիտեն, որ նա գնալու է. Վազգեն Մանուկյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
Հաջորդ գրառումը

Բացի Նիկոլից, բոլորը գիտեն, որ նա գնալու է. Վազգեն Մանուկյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական