Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում։ Ընդ որում՝ մեկը ճանապարհը թիրախավորելու արդյունքում է զոհվել։ Ունենք դեպք, որ շտապօգնության մեքենան է թիրախավորվել, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը. գրում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու և միջազգային մարդասիրական մի շարք էական խախտումներ թույլ տարու հետ կապված, ինչպես նաև՝ դիակապտության հոդվածով:
«Առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը․ բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաև ապրանքագիտական փորձաքննությունների միջոցով պարզել նյութական վնասի ընդհանուր արժեքը: Այս պահին քննչական խմբերը այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում»,-ասել է Քյարամյանը։