Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկար դադարից հետո Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր

17/04/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկար դադարից հետո Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր: Այս մասին հայտնում են ՀԱԵ Արցախի թեմից:

«Սուրբ Հարության տոնին Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր։ Երկար դադարից հետո Սուրբ Դադիվանքը իր գրկում կրկին ընդունեց իր ուխտավորներին։ Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ։

Թեմակալ առաջնորդի ձեռամբ զատկական Սուրբ Պատարագը մատուցվեց Ամարասի վանքում, որտեղ իրենց մասնակցությունն էին բերում Արցախի Հանրապետության պետական այրերը, գլխավորությամբ նախագահ Տիար Արայիկ Հարությունյանի, Տիարք Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի։

Հավարտ պատարագին թեմակալ առաջնորդի ուղեկցությամբ Արցախի նախագահները իջան Սուրբ Գրիգորիս Հայրապետի գերեզմանը խոնարհվելու և աղոթելու Արցախի հոգևոր և ֆիզիկական անվտանգության և պետականության ամրության համար»։

Նշենք, որ հայ ուխտավորները մայիսից չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելում էին Դադիվանք, բայց հետզհետե ադրբեջանցիները դժվարեցրեցին հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ 2021թ.–ի հոկտեմբերին, Մոսկվայում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն հանդիպել էր  Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի  եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ եւ բարձրաձայնել հայ հոգեւորականների ու հավատացյալների այցերը Դադիդավանք վերսկսելու հարցի շուրջ։

Արցախի թեմի առաջնորդն այս ընթացքում բազմիցս է այդ հարցը բարձրաձայնել թե՛ տեղական իշխանությունների, թե՛ ռուս խաղաղապահների հրամանատարի եւ նրանց հոգեւորականի հետ զրույցներում։

Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանական համալիրներից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որը 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը հայկական վանքի հարեւանությամբ է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կապիտուլիացիոն ապագայի դրվագներից

Հաջորդ գրառումը

Եռաբլուրից գողոթյուն են արել

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
Նորություններ

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025
Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025
Հաջորդ գրառումը

Եռաբլուրից գողոթյուն են արել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարների ձեռքում, Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը  ընդամենը սիմվոլիկ...

ԿարդալDetails

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական