Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը

05/04/2021
- Պատերազմ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նանա ՄարտիրոսյանՊրոֆեսիոնալ զինվորական դառնալն անսովոր ընտրություն է կնոջ համար։ Աղջիկները Sputnik Արմենիային պատմել են, թե ինչու են ընտրել մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն ու ինչ դժվարությունների են բախվել։

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ինը աղջիկ է սովորում։ Նրանք բոլորը Հայաստանի մարզերից են․ ուսումնական մասնաշենքում մշտապես տարբեր բարբառներ են հնչում։ Այս աղջիկները զինվորական համազգեստը գերադասում են շրջազգեստներից, իսկ զինվորական կոշիկները՝ բարձրակրունկներից։ Նրանք չեն սիրում շպարվել, ամենահասարակ սանրվածքներն են անում, իսկ լավագույն զարդը համարում են զինվորական գլխարկները։ Նրանք կարողանում են պատրաստվել ընդամենը տասը րոպեում և ավելի հաճախ հակաօդային պաշտպանության համակարգեր ու անօդաչու թռչող սարքերի մասին են խոսում, քան աղջկական թեմաների։

«Օսա-ԱԿ» ԶՀՀ-ի ապագա հրամանատարը, կամ գերազանցիկը` Գյումրիից

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Григорян Гоар

© SPUTNIK / ARAM NERSESYANԳոհար Գրիգորյան

Գոհար Գրիգորյանը մանկուց առանձնակի վերաբերմունք է ունեցել զինվորական համազգեստի հանդեպ։ Նրա ծնողները լուրջ չէին վերաբերվում բանակում ծառայելու նրա ցանկությանը, և երբ զինղեկի խորհրդով նա որոշեց ռազմական ավիացիոն ինստիտուտ ընդունվել, նրանք ոչ միայն զարմացած էին, այլև ցնցված։ Հայրը կտրականապես դեմ էր արտահայտվում, իսկ մայրը որոշեց դստերն ընտրության ազատություն տալ։ Հիմա արդեն բոլոր հարազատները հպարտանում են նրանով, իսկ երբ հեռուստատեսությամբ տեսել են նրա երդման արարողությունը, մայրն անդադար զանգեր ու շնորհավորանքներ է ստացել։

Գոհարը միակ աղջիկն է կուրսի 30 տղաների մեջ։ Բարեբախտաբար, համալսարանում չեն տառապում «բանակը կնոջ տեղը չէ» կարծրատիպից, և նրա համար հեշտ է եղել մերվել տղաների կոլեկտիվին։ Բայց Գոհարն իր սեռն արտոնություն չի համարում․ կուրսում բոլորից լավ է սովորում և որևէ բացթողում չի հանդուրժում։ Տղաները գնահատում են դա և ջենտլմենի պես են վերաբերվում նրան։

-Կանանց տոներին ծաղիկներ նվիրո՞ւմ են։

-Այո, միշտ։

-Իսկ դո՞ւ` հունվարի 28-ին։

-Դա նաև իմ տոնն է, բայց այո, փորձում եմ հետ չմնալ նրանցից։

-Չե՞ս նեղանում, երբ տղաները երեկույթ են կազմակերպում և չեն հրավիրում քեզ։

-Չէ, մենք էլ աղջիկներով ենք երկույթներ կազմակերպում ու նրանց չենք հրավիրում։

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Григорян Гоар

© SPUTNIK / ARAM NERSESYANԳոհար Գրիգորյան

Աղջիկը խոստովանում է, որ երազում էր ԱԹՍ-ներ ղեկավարել, բայց միայն պատերազմից հետո գիտակցեց, թե որքան բարդ և կարևոր մասնագիտություն է ընտրել։ Հիմա նա ծրագրում է դառնալ «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ի լավագույն հրամանատարներից մեկը, և եթե պատերազմը կրկնվի, պատրաստ է լավագույնս ցուցադրել իր ունակությունները։ Գոհարը վստահ է, որ բանակում պետք է շատ կանայք լինեն, քանի որ նրանք ավելի կարգապահ են և դրական են ազդում ստորաբաժանումների մթնոլորտի վրա։

«Այն կուրսերում, որտեղ աղջիկներ չկան, տղաները պակաս կարգապահ են։ Մերում ամեն ինչ ուրիշ է։ Եթե շատ աղջիկներ լինեին, մթնոլորտը շատ ավելի լավը կլիներ»,-ասում է նա։

Գոհարը հաստատ որոշել է նվիրվել ռազմական գործին, և կրթությունն ավարտելուց հետո ծառայելու է Զինված ուժերում։ Նա հույս ունի, որ իր ապագա ընտրյալը նույնպես զինվորական կլինի, և ինքը երբեք ստիպված չի լինի ընտրել զինված ուժերի և ընտանիքի միջև։

ԱԹՍ-ի օպերատորը, կամ համեստ աղջիկն Իջևանից

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Киракосян Естер

© SPUTNIK / ARAM NERSESYANԵսթեր Կիրակոսյան

Եսթեր Կիրակոսյանն ինստիտուտի առաջին կուրսում է սովորում։ ԱԹՍ-ի ապագա օպերատոր է։ Աղջիկը երազում էր ուսուցչուհի դառնալ, բայց 2020թ․-ի աշնանը Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումից հետո որոշեց ծառայել զինված ուժերում։ Նրա ծնողները դեմ չէին, հակառակը՝ ողջունեցին նրա որոշումը և հպարտանում են նրանով։ Աղջիկը մտածում էր ռազմական օդաչու դառնալու մասին, բայց մի շարք հանգամանքների բերումով ընտրեց անօդաչու թռչող սարքերի օպերատորի մասնագիտությունը։

«Ուսման ամենասկզբում երբեմն շարքի մեջ կանգնած մտածում էի․ «Եսթեր, բա քեզ պե՞տք էր», բայց պատերազմից հետո այդ միտքը լրիվ հեռացավ։ Հիմա հասկանում եմ, որ բանակն իմ տեղն է, և ես ուզում եմ լավագույն մասնագետներից մեկը դառնալ, օգնել եղբայրներիս, եթե կարիքը լինի»,-նշում է աղջիկը։

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Киракосян Естер

© SPUTNIK / ARAM NERSESYANԵսթեր Կիրակոսյան

Հավասարություն, եղբայրություն և արդարություն․ սա է նրա նշանաբանը։ Նա զինված ուժերում հավասար իրավունքների կողմնակից է և երբեք խտրականության չի բախվել։ Կուրսի տղաներն անմիջապես հասկացել են նրան և ընկերացել հետը։ Աղջիկն ինքը վստահ է՝ բանակին կարգապահ և աշխատասեր կանայք են պետք, իսկ թույլերի և անզորների համար բանակում տեղ չկա։ Եթե աղջիկը եկել է բանակ, ապա պետք է ներդնի ամեն ինչ և իր ոլորտի լավագույն մասնագետը դառնա։

Դրա հետ մեկտեղ Եսթերը վստահ է, որ երբեմն պետք է հանել զինվորական համազգեստը, տնային շորեր հագնել և ժամանակ անցկացնել քաղաքացիական ընկերների հետ։ Նա մտադիր է կյանքը բանակին նվիրել, բայց պարտադիր չի համարում, որ ապագա ամուսինը զինվորական լինի։

Ապագա կապավորը, կամ գեղեցկուհին` Արմավիրից

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Ованнисян Гаяне

© SPUTNIK / ARAM NERSESYANԳայանե Հովհաննիսյան

Գայանե Հովհաննիսյանը նույնպես առաջին կուրսեցի է։ Նա նախկին զինվորականի դուստր է։ Գայանեին լավ ծանոթ են բոլոր դժվարությունները, որոնց բախվում են զինվորականների ընտանիքները, բայց չնայած դրան, նա որոշել է ծառայել զինված ուժերում՝ ընտրելով կապավորի մասնագիտությունը։ Հայրը դեմ էր այդ ընտրությանը, բայց ստիպված է եղել հաշտվել դստեր որոշման հետ։ Իսկ մայրը մինչև հիմա հույս ունի, որ աղջիկը կմտափոխվի և կնոջն ավելի ավելի հարմար մասնագիտություն կընտրի։

«Չէի կարողանում կողմնորոշվել կապի և ՀՕՊ-ի միջև, բայց մի քիչ մտածեցի և հասկացա, որ կապը զինված ուժերում արյունատար անոթների դեր է խաղում, առանց դա ցանկացած գործողություն անհաջողության է դատապարտված»,-ասում է նա։

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Ованнисян Гаяне

© SPUTNIK / ARAM NERSESYANԳայանե Հովհաննիսյան

Գայանեի  կուրսում երեք աղջիկ կա։ Սկզբում նրանց համար մի քիչ բարդ էր տղաների հետ հարաբերություններ կառուցելը, բայց հետզհետե աղջիկներն իրենց ցույց տվեցին, և երիտասարդները ստիպված էին նրանց հավասարը հավասարի պես ընդունել։ Աղջիկը վստահ է, որ ինքն ու համակուրսեցի աղջիկները լավ են ազդում տղաների և նրանց վարքի վրա․ տղաներն ավելի զուսպ են դառնում։

Մոնթե Մելքոնյան ռազմաուսումնական վարժարանի սաները

© PHOTO : OFFICIAL SITE OF THE MOD OF RAՄոնթեի անվան վարժարանի գլխին հյուրանոցային ամպեր են կուտակվել. կուրսանտը ճո՞խ է ապրում

«Առաջ տղաների հետ մրցակցություն կար, բայց հիմա մի ընտանիք ենք դարձել և ուրախանում ենք միմյանց հաջողություններով։ Դա շատ կարևոր է, հատկապես կապավորի համար»,-նշեց նա։

Աղջիկը հույս ունի, որ կկարողանա ցուցաբերել իր ունակություններն ու բանակին օգտակար կլինի ցանկացած պարագայում։ Նա չի թաքցնում, որ պարտված պատերազմից հետո ավելի նպատակասլաց է դարձել, երազում է վերադարձնել կորցրածը։ Պատերազմի դեպքում պատրաստ է ռազմաճակատ մեկնել, և թող հայրը, որը երկու պատերազմի մասնակից է, մնա տանը և սպասի իրեն, ինչպես ինքն էր հորը սպասում։

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը հիմնադրվել է 1993թ․-ին։ 27 տարվա ընթացքում բուհը բազմաթիվ մասնագետներ է պատրաստել․ օդաչուներ, ՀՕՊ օպերատորներ, կապավորներ։ Այդ թվում եղել են բազմաթիվ կանայք, որոնք այսօր ծառայում են Հայաստանի տարբեր մարզերի ռազմական ստորաբաժանումներում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» հերթական գագաթնաժողովը. Վարուժան Գեղամյան

Հաջորդ գրառումը

«Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար, այդ թվում՝ Ուկրաինայի համար»

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Հաջորդ գրառումը

«Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար, այդ թվում՝ Ուկրաինայի համար»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական