Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց. կշարունակվի վաղը

14/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ԵՊՀ-ում հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Իշխանության ներկայացուցիչներից 15-ը խորհրդին իրենց անդամակցությունը դադարեցնելու դիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, գործընկերների օրինակին չէր հետևել միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։

Նրա առաջարկով Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառվեց երկու հարց` Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու  և խորհրդից դուրս գալու դիմում ներկայացրած հոգաբարձուների անդամակցությունը վաղաժամ դադարեցնելու հարցերը։ ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջարկեց, որ խորհուրդը գոնե հայտարարության տեսքով անդրադառնա իշխանության ներկայացուցիչների` խորհրդի անդամակցությունից հրաժարվելուն, այս առաջարկը ևս ներառվեց օրակարգում։ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ առաջարկեց օրակարգում ներառել հարց, որով ուժը կորցրած կճանաչվի Հոգաբարձուների խորհրդի որոշումը` լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։

Օրակարգային հարցերից մեկով դրական գնահատվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի` 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը։ Նիստին ներկա էր միայն 17 անդամ, հենց այդքան անդամ էլ հարկավոր էր քվորում ապահովելու համար։ Հոգաբարձուների խորհրդի անդամներից Անահիտ Չուբարյանը իր հարազատի վատառողջության պատճառով նիստին մասնակցում էր հեռավար, բայց որոշ  ժամանակ հնարավորություն չկար նրա հետ կապ հաստատել։ Երկար քննարկվում էր, թե հնարավո՞ր է նիստը շարունակել 16 հոգով, եթե ի սկզբանե քվորումն ապահովված է եղել,  Չուբարյանն էլ  չի տեղեկացրել նիստն առհասարակ լքելու մասին։

Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանն առաջարկեց նիստը հետաձգել, քանի որ, ըստ իրենց՝ որոշումների կայացման համար հարկավոր է, որ լինի քվորում, ինչը  չկա։

Ի վերջո, Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` նիստը հետաձգվեց, կշարունակվի վաղը ժամը 17։00-ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Խոսել է Լելե Թեփեի օպերացիայի մասին և անդրադարձել լուրերին, թե հանձնարարել է գրավել այդ բարձունքը, ինչի հետևանքով էլ 700 զոհ ենք ունեցել

Հաջորդ գրառումը

«2018 թ. հանդիպեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, ասաց՝ «հողերը արդեն պետք է տաս»». Նիկոլ Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորներին որոշ հենակետերում ստուգում են ադրբեջանցիները. Ավետիք Քերոբյան

18/11/2025
Նորություններ

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ արձակվեց. դատավոր Ռշտունին բավարարել է պաշտպանի վերանայման բողոքը

18/11/2025
Նորություններ

Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ. Տաթև Հայրապետյան

18/11/2025
Նորություններ

Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է. Տիգրան Աբրահամյան

18/11/2025
Հաջորդ գրառումը

«2018 թ. հանդիպեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, ասաց՝ «հողերը արդեն պետք է տաս»». Նիկոլ Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական