ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ են կատարվում. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը՝ նախատեսելով, որ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու փոխարեն կտրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով։
Հայաստանի կառավարությունը այլևս սեփականության իրավունքով և անհատույց հողեր չի տա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ կկնքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրա կողմերի իրավունքներով, պարտականություններով ու ժամկետներով։





