Ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը՝ նվիրված զոհված եղբորը․
Հունվարի 14-ն է…
Հարյուրավոր, հազարավոր շնորհավորանքներ ու բարի վերադարձ, պետք է հնչեր, խինդն ու ուրախությունը պետք է ներխուժեր բոլորիս տները, սակայն եղավ անդառնալին…
Առնս, եկավ օրը, երկար ու ձիգ սպասված օրը… 12-ին ակումբի մոտ… խոստացել էիր ընկերներիդ, որ գալու էիր ակումբի մոտ…
Եկա՛ր, բայց ինչպես եկար…Հերոս դարձած, անմահացած ու վեհացած եկար…
Սպասեցին բոլորը, սպասում էին, մինչև հիմա էլ սպասում են, կարծես չար երազ լինի, որից չեմ կարողանում արթնանալ, բայց բոլորի սպասումը մնաց կիսատ ու ԱՆՔԵԶ…
Եկար, բայց Քեզ հետ ցավ ու կսկիծ բերեցիր, բոլորի հույսերը մարեցիր… Եկար առանց ծաղիկների, մորդ համար նախատեսված ծաղիկների…… չգրկեցի՛ր, չջերմացրի’ր… դարձար պարծանք ու սլացար դեպի երկինք բարձրացար…
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Առնոլդ Հովսփյանը պետք է զորացրվեր, բայց պատերազմում կյանքը զոհեց հանուն հայրենիքի ու մնաց հայրենիքի հավերժ զինվորը։
Հավերժ փառք․․․