«Չի բացառվում, որ գործուղումների հատկացումներ ավելանան, այդտեղ ոչ մի արտառոց բան չկա, որովհետև եթե այսօր տեղի ունեցող դիվանագիտական գործընթացները համեմատենք նախորդ տարիների հետ, կտեսնենք, որ դրանք բավականին ինտենսիվ են, և ես չեմ բացառում, որ ծախսերի ավելացում կունենանք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, Արայիկ Հարությունյանն այսպիսի դիտարկում է արել.
«Եթե հետևեիք մայիսի իրադարձություններին, երբ որոշակի գործողություններ կային ընդդիմության կողմից, կտեսնեիք, որ այդ ամսին մենք ունեցել ենք տնտեսական ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Սա նշանակում է, որ ներքաղաքական զարգացումները, ըստ էության, ազդեցություն չունեն, որովհետև մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ հենքերի վրա դնել տնտեսություն»,-