Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին. ՀԺՄ

21/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ-ուղերձ է տարածել միջազգային լրագրողական կազմակերպություններին, որում նշված է․

«Հարգելի գործընկերներ,

Հայաստանում լրագրողների դեմ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր դրսևորումներ է ստանում:

Գործող իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին: Վերջին շրջանում լրագրողների դեմ իշխանական պատգամավորների հարձակումները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում և իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների անվան տակ հանդես եկող կայքերում թիրախավորման դեպքերը այլ կերպ հնարավոր չէ բացատրել:

Ապրիլի 18-ին Ազգային ժողովում, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հերթական անգամ թիրախավորել էր «Factor.am»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանին՝ վերջինիս՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ՝ ակնհայտորեն խոչընդոտելով նրա լրագրողական գործունեությանը:

Ազգային ժողովի շենքում ցանկացած լրագրող ցանկացած պատգամավորի հարց տալու իրավունք ունի, և այդ հարցերին պատասխանելը պատգամավորի աշխատանքի մասն է:

Հենց իր այդ իրավունքից էր փորձում օգտվել լրագրողը, երբ իշխանական խմբակցության պատգամավորը, առանց լսելու հարցի բովանդակությունը, կորցրեց ինքնատիրապետումը, սկսեց գոռգոռալ, խփել լրագրողի միկրոֆոնին, թափահարել հեռախոսը, վիրավորել, մատ թափ տալ նրա վրա:

Լրագրողների նկատմամբ նման անթույլատրելի պահվածքը, ցավոք, նոր չէ, նոր մակարդակների է հասնում, և պատճառն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց անպատժելի են համարում, քանի որ ոչ միայն հրապարակային չեն դատապարտվում, այլև իրավական որևէ պատասխանատվության չեն ենթարկվում:

Նման երևույթներն անպատժելիության պատճառով վարակիչ և նորանոր դրսևորումներ են ստանում՝ թիրախավորելով լրագրողին և լրագրողի աշխատանքը: Իշխանությունները ցանկացած իրավիճակում քավության նոխազ են դարձնում լրագրողներին՝ ատելություն սերմանելով նրանց նկատմամբ:

Այդ անպատժելիությունը լրագրողների թիրախավորման նորանոր դեպքերի ու դրսևորումների պատճառ է դառնում:

Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող փոքրաթիվ, բայց բավականին ագրեսիվ վարքագիծ ցուցաբերող խմբի անդամներն արգահատելի վարքագիծ դրսևորեցին՝ լրագրողների հասցեին դատապարտելի անվանարկումներ անելով, նրանց վրա գոռալով, «հրամայելով» հեռանալ, չլուսաբանել ակցիան:

Հանրային վայրում հանրային գործունեություն իրականացնող որևէ անձ կամ խումբ չէ, որ պիտի որոշի՝ լրագրողներն ինչ լուսաբանեն, ինչպես, իրենց ինչ հարցեր տան կամ չտան: Հարց տալու իրավունքը լրագրողինն է, պատասխանելու կամ չպատասխանելու իրավունքը՝ ակցիա իրականացնողներինը:

Ոչ ոք չի կարող ցուցում տալ՝ ինչպես աշխատի լրագրողը, ոչ ոք իրավունք չունի նրա վրա գոռալ, վիրավորել լրագրողին, առավել ևս՝ նրա աշխատանքի անհնարինության գործողություններ կատարել:

Լրագրողի գործունեությունը պետք է անխոչընդոտ լինի, լրագրողը որևէ պարագայում չպետք է աշխատի անվտանգային սպառնալիքների ներքո:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմում է իր գործընկեր կառույցներին՝ Ժուռնալիստների եվրոպական ֆեդերացիային (EFJ) և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային (IFJ)՝ նրանց տեղեկացնելով, որ առաջնային մանդատով օժտված Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում ոչ միայն խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը, այլև նրանք Խորհրդարանում աշխատում են կառավարող կուսակցության առանձին պատգամավորների ամենօրյա ուղիղ սպառնալիքների, վիրավորանքների ներքո, և խնդրում դատապարտել, համապատասխան զեկույցներում ներառել, աջակցել գործընկեր միջազգային կառույցներին խնդիրը հասցեավորելու ու դրանով իսկ իշխանության ներկայացուցիչներին սանձելու հարցում:

Հայաստանը «Ժողովրդավարական բաստիոն» հռչակած իշխանությունները կեղծ ժողովրդավարության, կեղծ արևմտյան արժեքների անվան տակ հետապնդումների են ենթարկում լրագրողներին, լրատվամիջոցներին, խոչընդոտում ազատ խոսքի իրավունքը և ատելություն սերմանում ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ, որոնք առանց այն էլ աշխատում են այս իշխանությունների կողմից ի վնաս ԶԼՄ-ների փոփոխված օրենքներով ստեղծված խիստ ծանր պայմաններում:

Իշխանություններն ավտորիտար կառավարություններին բնորոշ գործիքներով ամեն ինչ են անում, որպեսզի երկրում ուղղորդված և միակողմանի քարոզչությունն առաջնային տեղ զբաղեցնի:

Խոսքի ազատությունը ժողովրդավարական պետության հիմնասյուներից մեկն է, որը, սակայն, Հայաստանում վերածվել է կեղծիք տարածող ուղղորդված քարոզչական, տեղեկատվական հաշվեհարդարի և հասարակության մանիպուլացման գործիքի:

Ընդդիմադիր հայացքներով լրագրողները և լրատվամիջոցները շատ հաճախ հայտնվում են իշխանությունների սոցիալական ցանցերում և իրենց հետ փոխկապակցված լրատվական և ոչ լրատվական կայքերում տեղեկատվական-քարոզչական գրոհի թիրախում, զրկվում են պետական գերատեսչություններին ուղղված իրենց հարցերի պատասխաններից, չեն հրավիրվում իշխանությունների մասնակցությամբ միջոցառումների լուսաբանմանը, որոշ դեպքերում էլ՝ անվտանգության աշխատակիցների կողմից ուժի գործադրմամբ վռնդվում են դեպքի վայրերից:

ՀԺՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում լրագրողներին չտրվել սադրանքներին, պահել լրագրողի էթիկայի կանոններն ու աշխատել մասնագիտական պրոֆեսիոնալիզմի շրջանակներում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում

Հաջորդ գրառումը

Կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական