Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թագուհի Թովմասյանի՝ Գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման առթիվ հարուցվել է քրգործ

21/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ հաղորդման առթիվ նախապատրաստված, ինչպես նաև կցված նյութերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Մայիսի 30-ին ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների և անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման, ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին հարվածելու, քաղաքացիներին բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման ենթադրյալ դեպքերի կապակցությամբ կից հղումներով հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրությամբ անդրադարձել էի նաև «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին ծեծելու և բերման ենթարկելու փորձի վերաբերյալ ենթադրյալ դեպքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ պատասխան, համաձայն որի իմ հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերին են կցվել նաև այլ հաղորդումներ, և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել մայիսի 30-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիների կողմից իրականացված բողոքի ակցիայի ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Գեղամ Մանուկյանի, Աշոտ Սիմոնյանի, Աղվան Վարդանյանի և ինքնությունները դեռևս չպարզված մի շարք քաղաքացիների նկատմամբ ենթադրաբար ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ գործադրելու՝ նրանց հարվածելու և մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։

ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարը ծանուցում է, որ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները բռնությամբ զուգորդված անցնելու, այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր, որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու և նախաքննության իրականացմանը ձեռնամուխ լինելու մասին։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:

Հ․Գ․ Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է

Հաջորդ գրառումը

Մենք ոչխար չենք, որ գան ու մեզ քշեն. բոլոր այդ խոսակցությունները լուրջ չեմ ընդունում. Աղավնոյի գյուղապետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գիշերը Մովսեսի բնակիչները կրակողների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան

08/05/2025
Նորություններ

Ադրբեջանը կրկին կրակել է Խնածախի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08/05/2025
Նորություններ

Մեծ թափով մեկնարկելու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները

08/05/2025
Նորություններ

Մեր իշխանության ամոթը նախ այն է, որ այս մարդիկ դեռ բանտում չեն, այ դա է մեր քաղաքական ամոթը. ԱԺ նախագահ

08/05/2025
Հաջորդ գրառումը

Մենք ոչխար չենք, որ գան ու մեզ քշեն. բոլոր այդ խոսակցությունները լուրջ չեմ ընդունում. Աղավնոյի գյուղապետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը Կը նշէ Իր Հիմնադրութեան 55-ամեակը

09/05/2025

Ներկայութեամբ Հ.Բ.Ը.Մ.-ի Նախագահ Սամ Սիմոնեանի Այս տարի Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը կը նշէ իր հիմնադրութեան՝ որպէս Գանատահայոց առաջին վարժարանը...

ԿարդալDetails

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի տնօրենը կոչ է արել Հռոմի Պապին կանգնել Հայաստանի կողքին

08/05/2025

Տեսանյութ. Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը

08/05/2025

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը

08/05/2025

Վատիկանը նոր Պապ է ընտրել

08/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական