ԹաթոյանՄԻՊ Արման Թաթոյանը վստահեցնում է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ։ Ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմի կողմից արված լուսանկարները՝ նա նկարագրեց, թե ինչպես են մայիսի 12-ից ադրբեջանցիները առաջացել ՀՀ ինքնիշխան տարածքներում։ Արման Թաթոյանը նշեց, որ Վերին Շորժայում մարդիկ ապրում են ընտանիքներով, արածեցնում են կենդանիներին, և այդ տարածքին շատ մոտ դիրքավորվել են ադրբեջանցի զինվորականները։
«Այստեղ մեկ այլ խնդիր կա։ Ջրավազան կա, որտեղից գոյանում է ոռոգման ջուր, ինչպես նաև՝ խմելու ջուր։ Սա նույնպես ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո է։ Գեղարքունիքում ադրբեջանցիների ներկայության պատճառով ունենք գյուղեր, որտեղ ընդհանրապես ջուր չկա։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու»,- նշեց ՄԻՊ-ը։