Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բլինքենը խոստանում է խորհրդակցել Կոնգրեսի հետ Հայոց Ցեղասպանության հարցում

25/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը օրերս գրավոր պատասխանել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի բարձրացրած հարցերին Հայոց Ցեղասպանության, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու Ազատության աջակցման ակտի 907-րդ ենթաբաժնի վերաբերյալ. «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Սենատոր Մարքիի ու Բլինքենի հարցուպատասխանի մեջ, մասնավորապես, ասված է.

՛՛ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի հարցը. Արդյո՞ք պաշտոնապես կճանաչե՞ք որպես ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները:

Էնթոնի Բլինքենի պատասխանը. Նախագահ Բայդընը, դեռևս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեր վարչակազմը կպարտավորվի առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն երբևէ չկրկնվի: Վարչակազմը կորոշի Սպիտակ տան հայտարարության մեջ օգտագործվող ձևակերպումը Հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ստանձնի պաշտոնավարումը, և այս կարևոր խնդրի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ:

Սենատոր Մարքի. Անցյալ տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո ի՞նչպիսի քայլեր կձեռնարկի վարչակազմը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:

Բլինքեն. Ինչպես ասել է նախագահը, Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու համար` համագործակցելով մեր եվրոպացի գործընկերների հետ, ներառյալ ռազմագերիների վերադարձի խթանման հարցում: Հաստատման դեպքում ես կրկին կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի զերծ մնալ նոր պատերազմից: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահն է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանքը` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

Սենատոր Մարքի. Արդյո՞ք վարչակազմը կսահմանափակի ֆինանսավորումն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կատարելով Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ենթաբաժինը, ինչպես նորընտիր նախագահ Ջո Բայդընը հորդորել էր վարվել Թրամփի վարչակազմին:

Բլինքեն. Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո Բայդըն-Հարրիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության ոլորտի օգնությունը: Եթե հանգամանքները թույլ տան, Բայդըն-Հարրիսի վարչակազմը պատրաստ է հրաժարվել Ազատության Աջակցության ակտի 907-րդ ենթաբաժնի չեղարկումից: Հաստատման դեպքում պատրաստ եմ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ՝ համատեղ որոշելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարող համապատասխան օգնության մակարդակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուշին ոչ թե ընկել է, այլ Շուշին հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով. ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյան. Mediaport

Հաջորդ գրառումը

Էրդողան. Վերջին հինգ տարվա ընթացքում Թուրքիան 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորներին որոշ հենակետերում ստուգում են ադրբեջանցիները. Ավետիք Քերոբյան

18/11/2025
Նորություններ

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ արձակվեց. դատավոր Ռշտունին բավարարել է պաշտպանի վերանայման բողոքը

18/11/2025
Նորություններ

Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ. Տաթև Հայրապետյան

18/11/2025
Նորություններ

Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է. Տիգրան Աբրահամյան

18/11/2025
Հաջորդ գրառումը

Էրդողան. Վերջին հինգ տարվա ընթացքում Թուրքիան 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական