Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը. ՊԵԿ-ի մանրամասնում է

01/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՊԵԿ ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է  առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը։

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի քննությամբ պարզվել է, որ  Կ.Մ-ն, Ս.Մ-ն և Ա.Մ.-ն, շրջանցելով «ՀՀ տարածք դեղեր, դեղանյութերի, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և արտահանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 28-ի 202-Ն որոշմամբ և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված օրենսդրական կարգավորումները, ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից, Թուրքիայից և եվրոպական տարբեր երկրներից ձեռք են բերել մեծ քանակությամբ ՀՀ-ում պետական գրանցում չունեցող և ունեցող, տարբեր անվանումների դեղեր՝ ներմուծելով Հայաստանի Հանրապետություն։

Վերոնշյալ անձինք այնուհետև ձեռնամուխ են եղել այդ դեղերի իրացմանը, ինչը կազմակերպել են իրենց հետ իրավաբանորեն կապ չունեցող տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների անվամբ գրանցված դեղատներից՝ կանխիկ գումարով վաճառքի ձևով, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման։ Արդունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ և տարաբնույթ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են դեռևս չվաճառված  դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված տարբեր տեսակի դեղեր, որոնք, համապատասխան ընթացակարգի պահպանմամբ,  ճանաչվել են իրեղեն ապացույց և պատասխանատու պահպանման են հանձնվել ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ձեռք են բերվել նաև ելակետային տվյալներ՝ շրջանառության թերհայտարարագրման վերաբերյալ: Կատարված հարկային համալիր ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 41.600.000 դրամի վնաս, որը քրեական գործի նախաքննության ընթացքում  ամբողջությամբ վերականգնվել է պետական  բյուջե:

Պետական եկամուտների կոմիտեն վստահորեն շարունակում է պայքարը  ստվերային տնտեսությունը կրճատելու, հարկային իրավախախտումների և հանցագործությունների  բացահայտման ուղղությամբ և հորդորում հարկ վճարողներին գործել բացառապես օրենքի դաշտում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրի մասին

Հաջորդ գրառումը

Ծերանոցի 78 բնակիչներ պատվաստումից մի քանի օր անց հիվանդացել են COVID-19-ով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է. Հայաստանի ժուռնալիստների միություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

Ծերանոցի 78 բնակիչներ պատվաստումից մի քանի օր անց հիվանդացել են COVID-19-ով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական