Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախյան ո՞ր շրջաններ է հանձնել Փաշինյանը իր ստորագրությամբ. yerevan.today

02/03/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ-ում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ կատարվածը կարելի է բնորոշել որպես խայտառակություն։

ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ «Ի թիվս այլ թանկացումների, ապրիլի 1-ից Հայաստանում կթանկա գազը,  ունե՞ք գնահատականներ, թե՝  ի՞նչ հետևանքներ է ունենալու տնտեսության վրա։ Բացի այդ՝  ռուս-ուկրաինական պատերազմի աղետալի հետևանքներն իրենց վատ անդրադարձն են ունենալու ՀՀ տնտեսության վրա, մասնավորապես՝ հացահատիկի մասով, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։ Եվ քանի որ Դուք Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն, նաև՝  թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս առումով»։

Նիկոլ Փաշինյանը կատաղեց բառիս բուն իմաստով, հարցին կոնկրետ պատասխանելու փոխարեն, խոսեց Մադրիդյան փաստաթղթի մասին, ասաց, թե նախկինները բանակցել են Արցախի 7 շրջան տալու մասին։ Այս ելույթից հետո նրան ուղղվեցին «դավաճան» բացականչություններ, փոխադարձ մեղադրանքներ։ ԱԺ նիստը տապալվեց։

Նիկոլ Փաշինյանը սովոր է նախկիններին քննադատել, մեղադրել այն ամենի մեջ, ինչ ինքն է արել։ Բայց, միևնույն է, դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունն այն է որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում կա երեք ստորագրություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին։ Այնտեղ չկա ՀՀ նախկին նախագահներ Արմեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը։ Այնտեղ հայկական կողմից Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, որով հանձնում է Աղդամի շրջանը, Քարվաճառի շրջանը, Բերձորի շրջանը։ Իր ՍՏՈՐԱԳՐՈւԹՅԱՄԲ։ Իր հրամանով հայկական զորքերը հետ են քաշվել, և հայկական հողերը հանձնվել են, ոչ թե պատերազմով, այլ իր ստորագրությամբ։ Ավելին ասեմ, հետո մեկ այլ ստորագրությամբ, որը ուզում էր ներկայացնել բանավոր պայմանավորվածություն, հանձնվել են արդեն Հայաստանից տարածքներ։

Ի դեպ, Մադրիդյան փաստաթուղթը եթե ընդունվեր, անհամեմատ ավելի լավն էր, քան այն, ինչ ունենք մենք այսօր։ Ինչու եմ ասում, եթե ընդունվեր, քանի որ Մադրիդյանը եղել է ընդամենը բանակցային սկզբունքների մասին փաստաթուղթ, որի մասով Հայաստանը մշտապես հայտնել է, որ ունեցել է վերապահումներ: Այսինքն` այնպես չէ, որ մերոնք համաձայն են եղել հողեր հանձնել, այն էլ՝ առանց Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական կարգավիճակի ընդունման։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի կերազեր, որպեսզի այսօր հնարավորություն ունենար ստորգրել այդ փաստաթուղթը, անգամ առանց վերապահումների։

Նիկոլ Փաշինյանն այս ամենի համար պատասխան իհարկե տալու է․ բայց պատգամավորի հարցը կոնկրետ էր․ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Ռուսաստանն արդեն սահմանափակել է հացահատիկի արտահանումը։ Հայաստանը ցորենի 40 տոկոսը ներկրում էր Ռուսաստանից։ Ընդ որում, դա մինչև կապիտուլյացիան, որովհետև ավելի շատ պետք է ներկրեր, բայց Արցախից ցորեն էինք բերում, և մեր պահանջմունքները բավարարում էր մեծ մասով։ Հիմա․ երբ որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի ստորագրությամբ այդ շրջանները զիջվել է, Ռուսաստանից չենք կարող գուցե ակնկալել, ի՞նչ պետք է անի։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կատաղեց․ նա պատասխան չունի, երևի որովհետև ոչինչ չեն կարողանում անել։ Ավելի հեշտ էր կատաղելը, աքլորանալը կին պատգամավորի առաջ, քան հայտարարելը, որ ժողովուրդ, սպասվում է հացահատիկի ճգնաժամ, միգուցե՝ սով։

Նիկոլ Փաշինյանի և իր ՔՊ կուսակցության հիշողությունը թարմացնենք․ տեղադրենք այն փաստաթղթի տեքստը, որը Փաշինյանը նախ ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հետո 2021-ի հունվարի 11-ին վերահաստատել է, այնուհետ մեկ անգամ ևս 2021 թվականի նոյեմբերի 26-ին է վերահաստատել։ 

Աղբյուրը՝  yerevan.today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ քաղաքական մտքի սնանկությունը

Հաջորդ գրառումը

Ավելի քան 874 000 մարդ է հեռացել Ուկրաինայից. ՄԱԿ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
Հաջորդ գրառումը

Ավելի քան 874 000 մարդ է հեռացել Ուկրաինայից. ՄԱԿ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական