ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Առաջաձոր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք՝ սակրավորներն են աշխատում են: Տեղեկատու հեռախոս՝ 911»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում: