Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արգամ, բարեկամաբար մի խորհուրդ պիտի տամ` վերջինը. եթե ուզում ես ազատել քեզ այն խայտառակությունից, որ բերել ես քո ու սերունդներիդ վրա, արա երկու պարզ գործողություն. Հովհաննես Խուդոյան

02/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին` Հայաստան քրեակատարողական հիմնարկից:

«Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը հարց տվեց, թե արդյոք եղել են քննիչներ, ում հետ աշխատանքից գոհ եմ եղել ու մասնագիտական կարողությունների ու մարդկային արժանիքների մասին լավ կարծիք ունեմ: Բնականաբար այդպիսիք քիչ չեն եղել, բայց առաջին անունների մեջ նշեցի նախկին քննիչ Արգամ Դալլաքյանին, ով հիմա դատախազ է:

Ընդամենը մի գործով էի շփվել հետը, տպավորվել էի մասնագիտական մտքի ճկունությամբ, շփման մշակույթով, համեստությամբ:

Երկու օր առաջ իմանում եմ` Արգամը Միքայել Սրբազանին կալանքի տանող դատախազն է: Ասել թե սա վերջին ժամանակների ամենամեծ հիասթափությունն էր` նշանակում է ոչինչ չասել: Երբ որ քաղաքական հետապնդումների կիզակետում են հայտնվում անգրագետ, ոչ մի արժանիք չունեցող մարդիկ, ինչ-որ տեղ հասկանում եմ դրանց շարժառիթը` այլ պայմաններում ոչնչի չէին կարող հասնել, հիմա իրենց ծառայամտությամբ կարճաժամկետ նյութական հաջողություններ են ունենում: Բայց երբ այդ գործին կպնում են այնպիսի մարդիկ, ինչպես Արգամն է, հասկանում ես, որ շատ ավելի խորը բարոյական ճգնաժամի մեջ ենք: Ստորաքարշ մարդիկ ընկնելուց չեն վախենում, իրենք միշտ ներքևում են, նորմալ մարդկանց համար է վտանգավոր անկումը: Կուզեի իհարկե լսել, որ Արգամը էս քայլին գնացել է ճակատագրական հանգամանքներից դրդված, կամ ինչպես դասականը կասեր` զենքը դրել են գլխին, ստիպել են ստորագրի, բայց գիտեմ, որ այդպես չի, ուղղակի կատարվել է ընտրություն մեր օրերում քիչ գնահատվող պարկեշտության, արդար աշխատանքի ու նյութի միջև:
Կարծում եմ այս ամենը կհասնի Արգամին, հենց հիմա կարող եմ զանգել ու անձամբ ասել, բայց այսպիսի ընտրության կատարած մարդու հետ “չկա խոսալու”:

Ու անչափ հետաքրքիր է` արդյոք որոշում կայացնելիս Արգամը կշեռքի նժարին դրել է իր նախկին վաստակը, իր մասին մարդկանց ունեցած կարծիքները, թե դրանք երբեք էլ նշանակություն չեն ունեցել: Արդյոք մտածել է, որ այս գործը տարբերվում է մնացած մյուս գործերից, որ սա արդեն սովորական դարձած քաղաքական հետապնդում չի, որ այս գործն առաջ տանելը թուրքական էքսպանսիայի գործիք ծառայել է նշանակում: Հույս ունեմ` ուղղակի չի մտածել:

Վերնագրում ներկայացել եմ որպես քաղբանտարկյալ, զավեշտի համար չեմ գրել: Միայն կալանավայրում գտնվողները չեն այդ կարգավիճակում, ես էլ եմ ազատության մեջ բանտարկված Հայաստանի նեղացող սահմաններում, դու էլ, Արգամ, բանտարկված ես քո ընտրության նեղ խցում, որից դուրս գալու համար այլևս չունես շատ հեռանկարներ:

Բարեկամաբար մի խորհուրդ պիտի տամ` վերջինը. եթե ուզում ես ազատել քեզ այն խայտառակությունից, որ բերել ես քո ու սերունդներիդ վրա, արա երկու պարզ գործողություն
1. աշխատանքից ազատման դիմում գրիր
2. գնա Էջմիածին ապաշխարության

Հ.Գ.

երեկ դատախազության օրն էր: Տոնդ շնորհավոր, Արգամ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարզապես պետք էր Սամվել Կարապետյանին կալանավորել, որպեսզի ՀԷՑ-ի նկատմամբ միջամտություն կատարվի. փաստաբան

Հաջորդ գրառումը

Իրեն դրել է ֆյուրերի տեղը. հերիք էղավ՝ բոլ էղավ. Ռուբեն Մելիքյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Իրեն դրել է ֆյուրերի տեղը. հերիք էղավ՝ բոլ էղավ. Ռուբեն Մելիքյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական