«Առողջապահական համակարգը շարունակում են ղեկավարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «կադրերը»: Այս կարծիքը պնդում է առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ անգամ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունից հետո:
-Այն, որ Արսեն Թորոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, վաղուց հայտնի փաստ է: Նա ինքն է խոստովանել, որ 2008 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի համար DVD սկավառակներ էր առաքում: Այդ ոգով էլ նաև շարունակել է իր «քաղաքական գործունեությունը»՝ դառնալով նախարար և այլն: Ինչ վերաբերվում է նոր նախարարին՝ Անահիտ Ավանեսյանին, նա Թորոսյան Արսենի հետ աշխատել է գրեթե 3 տարի: Հետևաբար, շարունակելու է նրա քաղաքականությունը: Ավելին՝ երբ այդ աղջիկը դարձավ նախարար, պարզվեցին որոշակի փաստեր, որ իր մայրը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել՝ համացանցում ընդհանուր նկարներ, ծրագրեր ի հայտ եկան: Դրանից հետո պարզվեց, որ առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» աղանդի քարոզիչներից մեկն է: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգը դուրս եկավ աթեիզմի քողի տակից ու մտավ աղանդավորականի մեջ: Այն հանգամանքը, որ պացիենտը չունի կրոնական դավանանք, մեզ համար, որպես պրակտիկ բժիշկ, աքսիոմ է, բայց այլ աքսիոմ է այն, որ մարդ, ով չունի ներքին կաղապարներ, որը տալիս է հավատքը, սեփական խիղճը, նրանց համար մարդու կյանքը դառնում է առոչինչ, ինչն արտացոլվեց կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմամբ: Մենք տեսանք, որ մարդու կյանքը գործող վարչակազմի համար որևէ էական նշանակություն չէր ունենում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: