Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում այս լուսանկարներն է տեղադրել ու գրել.
«Ինչ-որ մեկը համադրել է այս լուսանկարները եւ ինչ-որ բաներ գրել:
Իրականում դրանցում ամեն ինչ այնքա՜ն ճիշտ է, այնքան ճիշտ են արտահայտված բովանդակությունները, որ ավելի ճիշտ պարզապես չի լինում։ Առաջին լուսանկարի «հոգեւորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը։ Համապատասխանաբար նույնը վերաբերվում է երկրորդ լուսանկարի հոգեւորականին, ում երեկ մատուցած պատարագի հոգին անփոխանցելի է։ Դա կարելի է միմիայն զգալ»։
Վրդովվել պետք չէ, հենց միայն նրա գրառմանն արձագանքած հայերի մեկնաբանությունները բավական են՝ համոզվելու, որ ժողովուրդը վաղուց նրան ու ամուսնուն ընկալում է որպես Հայաստանի ու Հայ Եկեղեցու հետ այնքան կապ ունեցող մի զույգի, որքան կապ կունենար Ալլաքհշուքյուր Փաշազադեն կամ Ալիևը։









