Սրբուհի Գալյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ իր համար սպասելի չէր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրեն կառաջադրի Արդարադատության նախարարի պաշտոնում։
«Ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ ու տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը։ Նախկինում այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը և այդ պատասխանատվության գիտակցումը պայմանավորել է իմ համաձայնությունը»,-ասաց նա։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ մի օր էլ ՔՊ-ական պատգամավորներն իր դեմ ստորագրահավաք կսկսեն և կստիպեն հրաժարական տալ, նախարարը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ գործադիրում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը և մտահոգություններ ունենալը, կարծում եմ՝ տեղին չէ:
Արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է, երկրորդը նոր արդարադատության համակարգի կայուն ու միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը։ Կփորձենք վեր հանել խնդիրները, հասկանալու, թե որտեղ է արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ»:
Infoport