Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
Հանրապետության նախագահի պաշտոնում հայտնված Վահագն Խաչատուրյանը 1982 թվականից աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ: Այդ ընկերության ղեկավարը երկար ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը։
Նա իր պաշտոնական կենսագրության մեջ նշում է, որ 1988 թվականից Ղարաբաղյան շարժման սկզբից ակտիվորեն զբաղվել է հասարակական-քաղաքական գործունեությամբ, երբ այդ շարժման ղեկավարներից մեկն էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
1990-1995 թվականներին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, որպես ՀՀՇ-ի ներկայացուցիչ, երբ այն ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
1992 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1996 թվականի փետրվարի 19-ը եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ, երբ Հանրապետության նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
1995 թվականին ընտրվել է Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, երբ Հանրապետության նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
1996-1998 թվականներին եղել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը:
2013 թ.-ից մինչև 2022 թվականի փետրվար եղել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, Տնտեսական հանձնախմբի ղեկավար, երբ այդ կուսակցության ղեկավարը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ու այս մարդը շնորհավորական ուղերձ չի հղել Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ, հավանաբար այն պատճառով, որ իր նման մեկ այլ երախտամոռ սրիկա, նույնը չի արել ու վախեցել է դրանից։
Այսպիսի կերպարներին բնությունը ստեղծում է միայն դրանց անվաստակ, անպատիվ էությունը հասկանալու համար։
Ալեն Սիմոնյանի մայրը թող թքի սրա երեսին։