Փաշինյանի հայտնի ելույթը նոր Հայաստանի պատմության մեջ նոր էջ է բացել և մենք սա պետք է շատ սառը ընդունենք և ընդունենք, որ հին պատկերացումները, աշխատանքի հին գործիքները, հին ձևաչափերը իրականում արդեն գոյություն չունեն։ Այդ ելույթով Հայաստանում նոր վիճակ է ստեղծվել, և բոլորից պահանջվում է դառնալ հնարավորինս շուտ ադեկվատ այդ իրավիճակին։ Այս մասին ապրիլի 15-ին քննարկման ժամանակ ասաց Այլընտրնաքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Փաշինյանը այդ ելույթից հետո չի կարող պաշտոնավարել, և վստահ եմ՝ չի պաշտոնավարելու։ Չի կարող պետության ղեկավարը նման հրեշավոր ձևակերպումներից հետո պաշտոնավարել։ Կա՛մ պետք ինքը հրաժարական տա, կա՛մ՝ պետությունը։ Ես վստահ եմ, որ դա լինելու է ինքը»,- ասաց Հովհաննիսյանը։