Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, մենք պետք է ամեն օրվա մեր աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ․ այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 16-ին Ոստիկանության օրվա առթիվ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել է նաև նա։
Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին:
Այնուհետև տեղի է ունեցել հանդիսավոր նիստ։
Շնորհավորական ելույթներ են ունեցել ՀՀ վարչապետն ու ՆԳ նախարարը։
Նրանք անդրադարձել են Ոստիկանության բարեփոխումներին, իրավապահ կառույցի դերին ու նշանակությանը, ոստիկանության ծառայողների նկատմամբ օրեցօր ամրապնդվող հասարակական վստահությանը, համակարգի զարգացման տեսլականներին և այլ առանցքային հարցերի։
Հանդիսավոր միջոցառումն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ։