Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իր թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել:
««Այլևս երբե՛ք բանտին, տանջանքին: Այլևս երբե՛ք անմեղ մարդկանց տառապանքներին կամ քաղցած, վախեցած և ահաբեկված երեխաների գնդակահարություններին: Այլևս երբե՛ք ստոր, կեղտոտ և մութ բռնության փառաբանմանը: Սա աղոթք է»: Էլի Վիզել, պատանդ»,-մեջբերել է Արոնյանը: