Այսօր՝ նոյեմբերի 29-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած Հանուն հայրենիքի նահատակների կրթաթոշակների ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսավոր կերպով Արցախյան պատերազմի նահատակների ազգականներին կրթաթոշակներ եւ մրցանակներ հանձնվեցին:
Մասնավորապես, «Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակների արժանացան Էլինա Հովհաննիսյանը (նահատակված Էդմոն Հովհաննիսյանի քույր), Հայկ Մարտյանը (44 օրյա պատերազմի մասնակից, գանգուղեղային վիրավորում ստացած), Նազելի Սարգսյանը (Նահատակ Էդիկ Սարգսյանի քույր), Սվետլանա Ղազարյանը (նահատակված Արսեն Ղազարյանի քույր), Ֆլորա Շահնազարյանը (Արցախյան առաջին պատերազմի հաշմանդամի դուստրը), Մանվել Գրիգորյանը (44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորում ստացած), Վիկա Առուստամյանը (Արցախյան առաջին պատերազմում հաշմանդամություն ստացածի դուստր), Աստղիկ Սարգիսովան, (նահատակված Ռաֆայել Բադալյանի քույրը), Ալիսա Պողոսյան (նահատակված Գեղամ Պողոսյանի դուստրը), Կառլեն Հակոբյանը (նահատակված Հայկ Հակոբյանի եղբայրը, 44-օրյա պատերազմի մասնակից), Աննա Բաբայանը (արցախցի զոհված Արման Բաբայանի դուստրը), Աստղիկ Նարինյանը (հաշմանդամ Նորայր Նարինյանի դուստրը), Աիդա Մանգասարյանը (հաշմանդամ Արայիկ Մանգասարյանի դուստրը), Մանվել Խաչատրյանը (արցախցի զինհաշմանդամ), Վլադիմիր Հայրապետյանը (զոհված Կարեն Հայրապետյանի որդի)։
Բոլոր հաղթողներն իրենց խոսքում շնորհակալություն էին հայտնում կազմակերպիչներին, ինչին արձագանքեց «Հայաքվե» քաղաքացիական միավորման անդամներից Ավետիք Չալաբյանը՝ նշելով. «Դուք մեզ շնորհակալություն եք հայտնում, բայց ուզում եմ՝ դուք համոզված լինեք, որ այդ մենք ենք ձեզ շնորհակալ, շնորհակալ ենք ձեր ընտանիքի անդամներին իրենց սխրանքի համար: Այն, ինչ մենք անում ենք այսօր, դա նվազագույնն է, որ կարող ենք անել»:
Միջոցառման ավարտին Չալաբյանն ասաց. «Այն հավաստագրերը, որ այսօր ստացել եք, ձեզ իրավունք է տալիս հետագա 10 ամսիների ընթացքում «Հայաքվե» քաղաքացիական միավորման կողմից ստանալ կրթաթոշակներ: Որպեսզի դա տեղի ունենա, պետք է հաջորդ շաբաթվա ընթացքում այցելեք մեր գրասենյակ եւ կնքել պայմանագրեր»:
Շնորհակալագրեր հանձնվեցին նաև մրցույթի այն մասնակիցներին, որոնք առայժմ մրցանակներ չեն ստացել, ինչը կմոտիվացնի նրանց հաջորդ անգամ հաղթել եւ ստանալ մրցանակներ:
Միջոցառման ավարտին բոլորը միասին լուսանկարվեցին: