Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր արդեն երկրորդ անգամ բացահայտ անհեթեթություն և ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական զորքերը գնդակոծում են իրենց դիրքերը Սյունիքում:
Դե սա ակնհայտ սուտ է , քանզի համաձայնվել , որ անհնարին է պատկերացնել, որ ներկայիս հայաստանյան իշխանությունը նույնիսկ համարձակվի թարս նայել թուրքերի կամ ադրբեջանցիների ուղղությամբ … էնթլ գնդակոծելու հրաման տա։
Բա ինչո՞ւ են ստում թուրք-ադրբեջանական օկուպանտները:
Ամեն ինչ պարզ է, սա արդեն հայ հասարակության մեջ վախը սրելու վաղեմի միջոց է և մյուս կողմից Հայաստանի դեմ սադրանքների հերթական փուլին նախապատրաստվելը։
Նկատեք, ճնշումները ոչ թե հայաստանյան իշխանությունների, այլ հայ հասարակության վրա են ։
Թուրքիան և Ադրբեջանը վաղուց արդեն իմաստ չեն տեսնում Հայաստանի թավշյա իշխանությունների վրա ճնշում գործադրելու մեջ։
Հայաստանի ներկայիս իշխանություններն առանց այդ էլ առանց ճնշման Հայաստանի շահերը հանձնում են թուրք-ադրբեջանական տանդեմին»։