Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտնել է. «Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել, կկայանա թե ոչ ժողովը, քանի-որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ երկրից բացակայելու արգելք ունեն, հետևաբար Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել:
Ամեն պարագայում, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ժողովը խափանվի ու չկայանա:
Բնականաբար սա խոչընդոտ է, Եպիսկոպոսաց ժողովը պետք է ունենա եպիսկոպոսների ներկայությամբ»:





