ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը գրում է.
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Հայցի առիթը նոյեմբերի 3-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են։