Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ֆիզուլիի շրջանում շարունակվում է երեկ` հունիսի 30-ին բռնկված հրդեհը։
Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2 օր է փորձում է մարել հրդեհն ու կանխել դրա տարածումը։ Բայց անարդյունք, քանի որ հրդեհը բռնկվել է բարդ լեռնային ռելիեֆ ունեցող տեղանքում։
Հրդեհի մարմանը, բացի հրշեջ ջոկատներից, մասնակցում է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ավիախմբի ուղղաթիռը:
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև , որ հրդեհը տարածվել է Ֆիզուլիի ականապատված տարածքում, որը մասամբ ներառում է անտառային գոտին։