Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանը Երասխավանը վերցնելու մասին է խոսում. հաջորդիվ կպահանջի, որ ադրբեջանցիներն ապրեն Հայաստանում». Արթուր Եղիազարյան

01/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ ու ներկայացրեց իր հրաժարականի պատճառը։

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,- ընդգծել է Այվազյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն Արա Այվազյանի հրաժարականի պատճառը համարեց ահազանգ, որին, եթե մենք լինեինք քիչ թե շատ նորմալ պետություն, պետք է հաջորդեին լրջագույն գործընթացներ։

«Մարդն ահազանգ է բարձրացնում, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ չկա որևէ մեկը, որը գնա այս հայտարարության հետևից։ Արա Այվազյանն ասում է, որ մեր պետականության դեմ դավադրություն է հյուսվում, և ինքը չի գնա դրան։ Եթե նորմալ պայմաններում ապրեինք, ապա այս հայտարարությունից հետո նրանից պետք է պահանջեին պարզաբանում, թե այդ ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին, որի պատճառով դու գնում ես»,- ասաց Արթուր Եղիազարյանը։

Եվ ըստ մեր զրուցակցի, այնպես է ստացվել, որ մեզ սպառնացող վտանգների մասին հայ ժողովուրդն իմանում է հակառակորդի ելույթներից, հարցազրույցներից. Օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք» ասվածի մասին իմանում ենք Ալիևի հայտարարություններից։

«Չէ՞ որ միջանցք ասվածն էլ է կոմունիկացիա, և հիմա Հայաստանի ղեկավարությունը պետք է ասի՝ բա եթե Ադրբեջանին ճանապարհ է տալիս, դրա վերահսկողությունն ո՞ւմ է պատկանելու, եթե Հայաստանում ճանապարհի վերահսկողությունը պատկանի Ադրբեջանին, ապա դա կնշանակի, որ Հայաստանից հող է տրվել Ադրբեջանին։ Ամեն ինչ այս իշխանությունը հանրությունից թաքցնում է, ուստի մենք էլ ստիպված ենք հետևել, թե թշնամին է՛լ ինչ է պլանավորել։ Եթե պետության շահին առնվազն չեն վնասում այս Կառավարության որոշումները, ապա թող հրապարակավ ասեն, թե ինչ են անում սահմանների հետ, իսկ քանի դեռ չեն ասում, արդեն նախկին արտգործնախարարի հրաժարականից հետո իմ տագնապն էլ ավելի է մեծանում։ Դրան նպաստում է այն, որ իշխանական պատգամավորը խոսում է, թե հայկական գյուղերն ադրբեջանական են եղել։ Ակնհայտ է դառնում, որ հող են նախապատրաստում Ադրբեջանին Հայաստանից զիջումներ անելու համար, իսկ թուրքնրն ու ադրբեջանցիներն այսօր իրենց հավակնությունները տարածում են Սյունիքի, Վայոց ձորի մարզերի վրա, պահանջում են Տիգրանաշենից բացի՝ Երասխավան գյուղը, որպեսզի սահման ունենան Թուրքիայի  հետ։ Ադրբեջանին պետք է նաև Երասխավանը, և իր ցանկությունը ստանալուց հետո հաջորդ քայլով պահանջելու է, որ Հայաստանում ապրեն ադրբեջանցիները։ Կրկնում եմ՝ Տիգրանաշենից հետո Երասխավանն են վերցնելու»,- շեշտեց Եղիազարյանը։

Հարցազույցի մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հ1-ը Ալիևին էդ ի՞նչ «նամյոկներ» է տալիս Տիգրանաշենի մասով․ Նաիրա Զոհրաբյան

Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը ամբողջությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը ամբողջությամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական