Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳՆ-ն պատասխանել է Yerkir.am-ին՝ շարժումը շփոթելով գործողության հետ

17/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ արտգործնախարարությունը ուղարկել է Yerkir.am-ի հարցման պատասխանը՝ արդո՞ք Արա Այվազյանի հայտարարությունը ԱԺ ամբիոնից նշանակում է, որ ՀՀ արտգործնախարարը Հայաստանը համարում է ագրեսիվ պետություն, որը ուժի կիրառմամբ փոխել է ստատուս-քվոն, որին անդրադարձել էինք «ՀՀ արտգործնախարարը Հայաստանը համարում է ագրեսոր երկիր, որը ուժի կիրառմամբ փոխե՞լ է ստատուս քվոն» հրապարակման մեջ։

Քանի որ խոստացել էինք պատասխանն ստանալուն պես ներկայացնել մեր ընթերցողներին, կցում ենք այն՝ ինչպես կա։

Ցավոք, այդ պատասխանի մեջ որևէ տեղ հնարավոր չէ գտնել մեր հարցի մասին որևէ տող կամ մեկնաբանություն։

Մենք մեջբերել էինք Արա Այվազյանի հետևյալ արտահայտությունը՝ «շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով», և հարցրել՝ արդյո՞ք Արա Այվազյանը նկատի ունի, որ հայկական իշխանությունները ևս ընդունում են, որ Հայաստանը ագրեսիվ պետություն է և ստատուս-քվոն փոխել է ուժի կիրառման միջոցով։

Պատասխանի փոխարեն մեզ է ուղարկվել ԱԳՆ-ի էջերից մեկի հղումը՝ կից գրառմամբ․ «Ի պատասխան Ձեր ս.թ. փետրվարի 11-ի հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ նշված թեմայի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածել է մամուլի խոսնակի մեկնաբանություն, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝   https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2021/02/11/mfa_spox_comment/10789»։

Այս հղումով, սակայն, բոլորովին այլ հարցի պատասխան է՝ Թուրքիայի հանդեպ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ։ Արտգործնախարարությունն ասում է, որ այդ երկրի հանդեպ ՀՀ մոտեցումները չեն փոխվել։

Ամենավառ երևակայության դեպքում անգամ դժվար է հասկանալ՝ ի՞նչ կապ ունի Թուրքիայի հանդեպ ՀՀ մոտեցումները արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարության հետ, որով Հայաստանը որակում է Արցախյան հակամարտության կողմ, ագրեսիվ պետություն, որը ուժի կիրառմամբ փոխել է ստատուս-քվոն և հավելում, որ հիմա այդ խնդիրը արդեն չկա։

Բացի այս հարցից մենք ՀՀ արտգործանախարարությանը ևս երկու հարց էինք ուղղել․

  • Երբ ՀՀ արտգործնախարարն ասում է՝ «այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ», արդյո՞ք նա նկատի ունի, որ բավարարվել են Թուրքիայի առաջ քաշած երեք նախապայմանները՝ Արցախի հարցից հրաժարում, Հայաստան-Թուրքիա սահմանների ճանաչում և Ցեղասպանության հարցի բարձրաձայնումից հրաժարում։
  • ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրել եք արտգործնախարարի խոսքի խեղաթյուրված տեքստային տարբերակը․ բանավոր խոսքում նա հենց այսպես էլ հնչեցրեց՝ «սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով», այնինչ դուք գրել եք «շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով»․ արդյո՞ք դուք ևս ընդունում եք, որ արտգործնախարարի բարձր պաշտոնը զբաղեցնող անձը կարող է չվերահսկել իր խոսքը և անել Հայաստանի շահերը վնասող հայտարարություններ, որոնք հետագա սրբագրման կարիք ունեն։

Այս երկու հարցերի մասին ևս որևէ մեկնաբանություն չկա արտգործնախարարության ուղարկած հղումով։

Եզրակացությունը երկուսը կարող է լինել՝ կա՛մ Yerkir.am-ին պատասխանող անձը չի կարողացել ընկալել մեր հարցերի էությունը, կա՛մ, որ ավելի հավանական է, «շարժումը շփոթել է գործողության հետ»՝ մտածելով, որ պատասխան նամակի մեջ անգամ կարելի է գրել՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ», և դա կհամարվի պատասխան։

Հատկանշական է, որ պատասխանն ուղարկվել է ոչ թե ԱԳՆ բլանկի, այլ ճերմակ թղթի վրա՝ առանց ստորագրության, կնիքի և ամսաթվի։ Ավելին, որևէ մեկը նեղություն չի կրել շարադրելու հարցման պատասխանը, այլ ընդամենը կցել է անորոշ մի հղում։

Սա, ցավոք, Փաշինյանի կառավարության մասնագետների ոչ կոմպետենտության և անպատասխանատու վերաբերմունքի ևս մեկ ապացույց է։

Աննա Բալյան

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հոլոքստի հուշարձանը պղծել է 36-ամյա մի տղամարդ

Հաջորդ գրառումը

Նիկոլը փակվել է անկյունում ու անընդհատ կրկնել «փրկեք, օգնեք»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլը փակվել է անկյունում ու անընդհատ կրկնել «փրկեք, օգնեք»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական