Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակների մեջ թափթփված էր մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվը. ԱԱԾ պահեստազորի սպաներ

02/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քեզ՝ ՀՀ հպարտ քաղաքացուդ համար ուրիշ ի՞նչ պիտի անի քո սիրեցյալ վարչապետը, որ էլ տարակարծություն չունենաս, թե իրականում ում հետ գործ ունես, այս մասին ասվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հայտարարությունում։

«Ասա՞ց, որ պարտությունը հպարտություն է, ու դու պիտի հպարտանաս այդ պարտությամբ։

Դարձրե՞ց գիտակցություն, որ դավաճանության մեջ պարսավելի ոչինչ չկա։

Մինչև այս պահը թաքցնո՞ւմ է զոհվածների, գերի ընկածների թիվը, պարտակո՞ւմ է պատերազմում նահատակվածների դիերը՝ ծնողներին զրկելով զավակներին հողին հանձնված տեսնելու վերջին մխիթարությունից։

Մինչև հասարակության ահազանգումը լռության մատնե՞լ էր ՀՀ պետական տարածք թշնամու ներխուժումը, զինվորների գերեվարումը։

Անհեթեթորեն բացատրո՞ւմ էր, որ տարվա կեսը ձյունով ծածկված սարերը պահելն անիմաստություն է։

Տարիներ առաջ այդ նա՞ չէր ճղճղացողը, թե օլիգարխները չեն կարող տեղ ունենալ խորհրդարանում, մինչդեռ իր կուսակցությունն առաջիկա ընտրություններին միանգամից երկու օդիոզ ֆիգուրով է ներկայանում։

Խորհրդարանական արտահերթում այդ նա՞ չէր հայտարարողը, որ, այո, փաստաթղթեր կան, որոնք ինքը ստորագրելու է անվերապահորեն՝ այդպես էլ թաքցնելով դրանց բովանդակությունը»,-նշված է հայտարարությունում։

Սպաները հարց են հնչեցրել՝ ՀՀ հպարտ քաղաքացի, հետաքրքիր է՝ ե՞րբ է վրա հասնելու արթնացումդ։

«Գուցե այն պահի՞ն, երբ քո սիրեցյալը թուրքի առաջ խոնարհաբար բացած կլինի Երևանի դարպասները՝ քեզ թողնելով ընկալումը, որ այսուհետ դու քո տանը տնվոր ես։ Լավագո՛ւյն դեպքում տնվոր ես։

ՀՀ մոլորյա՛լ քաղաքացի, մի՞թե կապիտուլյանտին Սփյուռքի փարիզյան դիմավորումն էլ քեզ հուշում չեղավ, որ քեզ հայրենազրկողի հետ անցնելիք ճանապարհ չունես։ Չե՛ս կարող ունենալ։

Անպատվության դուռը հասցված ՀՀ քաղաքացի, այդ ե՞րբ պիտի հասկանաս, որ քո ազգադավ վարչապետի ու նրա արտասահմանյան տերերի նպատակը Հայաստանի պետականության, Հայ առաքելական եկեղեցու, մշակույթի՝ մեր հոգևոր ինքնության ու արժեքների ոչնչացումն է, որ դու քո զոմբիացվածությամբ իրականում երկրի հիմքերի տակ դրված դինամիտ ես։

ՀՀ հպարտ դինամիտ, որքան էլ քեզ խորթ են հայրենիք, հայ, Հայաստան, հայոց պետականություն ասված հասկացությունները, փորձենք քեզ վրա ներազդել այսկերպ՝ դու գոնե հասկանում ե՞ս, որ Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակների մեջ ոչ թե ընդամենը մեր զոհվածների մարմինները կամ մասունքներն էին թափթփված, այլ մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվը», – նշված է հայտարարությունում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է. հունիսի 2-ի աստղագուշակ

Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ն զորավարժությունների քողի տակ զենք է մատակարարելու Ուկրաինային․ ՌԴ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ն զորավարժությունների քողի տակ զենք է մատակարարելու Ուկրաինային․ ՌԴ ՊՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական