G7-ի անդամ պետությունների ԱԳ նախարարները մայիսի 3-5-ը Լոնդոնում կայանալիք հանդիպմանը քննարկելու են գլոբալ սպառնալիքներին դիմակայելու, մարդու իրավունքների պաշտպանությանը և կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելուն վերաբերող հարցեր:
Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է ТАСС-ը:Հանդիպմանը մասնակցելու են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ԱԳ նախարարները, հրավիրված են ԵՄ արտաքին և անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Հոյը, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ Ավստրալիայից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից և ՀԱՀ-ից:«G-7-ի առաջիկա հավաքը ցույց կտա, թե ինչպես է «Գլոբալ Բրիտանիան» (Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական հայեցակարգ, որի նպատակը ԵՄ-ից դուրս գալուց հետո Միացյալ Թագավորության նոր դերակատարումը ցույց տալն է – խմբ.) միավորում համաշխարհային խոշորագույն տնտեսությունները համատեղ սպառնալիքներին դիմակայելու հարցում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը: